Ընդունարանի սուպերվայզեր (Front Office Supervisor)

«ԲԵԼՎԻԿ» ՍՊԸDilijanstaffamveröffentlicht 29.10.2026

About the company

«Բելվիկ»բարձրակարգ* հյուրանոցային համալիրը փնտրում է ընդունարանի սուպերվայզերի, ով կհամակարգի ընդունարանի աշխատանքը՝ ապահովելով հյուրերի դիմավորման, գրանցման, տեղավորման և մեկնելու գործընթացների արդյունավետ կազմակերպումը։

Your tasks

  • Կազմակերպել և վերահսկել ընդունարանի ամենօրյա աշխատանքները՝ ապահովելով սպասարկման բարձր չափանիշներ։
  • Համակարգել ընդունարանի աշխատակիցների աշխատանքը և վերահսկել հերթափոխերի սահուն փոխանցումը։
  • Վերահսկել հյուրերի ժամանման, գրանցման, տեղավորման և մեկնելու գործընթացները։
  • Հետևել ամրագրումների ճշգրտությանը, սենյակների զբաղվածությանը և հյուրերի հատուկ հարցումներին։
  • Ապահովել արդյունավետ համագործակցություն հյուրանոցի այլ բաժինների հետ՝ հյուրերի սպասարկման գործընթացները համակարգելու նպատակով։

Requirements

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ հյուրանոցային ոլորտում։
  • Հյուրանոցային սպասարկման, ամրագրումների և ընդունարանի աշխատանքային գործընթացների իմացություն։
  • Հյուրանոցային կառավարման ծրագրերով աշխատելու փորձ։
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն։

What we offer

  • Մրցունակ աշխատավարձ
  • Կայուն աշխատանք
  • Ընկերական և պրոֆեսիոնալ թիմ
  • Վերապատրաստման հնարավորություն: