ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Հայաստան համահայկական հիմնադրամYerevanstaffamveröffentlicht 10.11.2026
Muss:AI

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Աշխատավայր՝ Երևան, Բաղրամյան 26/1 Զբաղվածության տեսակ՝ ամբողջ դրույք Աշխատանքի ձևաչափ՝ առկա

Աշխատանքի նկարագրություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է «Գործընկերության և միջոցառումների մասնագետ» թափուր հաստիքի մրցույթ։

Նպատակն է՝

Ապահովել Հիմնադրամի գործընկերային հարաբերությունների զարգացումը, ռազմավարական և գործնական գործընկերների ներգրավումը, դրամահավաքային, հանրային և ներկայացուցչական միջոցառումների պլանավորումն ու համակարգումը, ինչպես նաև աջակցել Հիմնադրամի թվային և սոցիալական մեդիա ներկայության զարգացմանը՝ Հիմնադրամի զարգացման և դրամահավաքի նպատակների իրականացման համար։

Հիմնական պարտականություններ

  • Բացահայտել և զարգացնել համագործակցության հնարավորություններ գործող և պոտենցիալ գործընկերների հետ։
  • Մասնակցել գործընկերային ծրագրերի և նախաձեռնությունների մշակման ու իրականացման գործընթացներին։
  • Նախաձեռնել և համակարգել դրամահավաքային միջոցառումների կազմակերպումը։
  • Ապահովել միջոցառումների նախապատրաստման, իրականացման և հետադարձ գնահատման գործընթացները։
  • Համակարգել գործընկերների, հովանավորների և այլ շահակից կողմերի հետ հաղորդակցությունը միջոցառումների շրջանակում։
  • Պատրաստել գործընկերությունների և միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական, ներկայացուցչական և հաշվետու նյութեր։
  • Վարել գործընկերների տվյալների բազան և ապահովել դրա պարբերական թարմացումը։
  • Ներկայացնել առաջարկություններ գործընկերային ցանցի ընդլայնման և դրամահավաքային հնարավորությունների զարգացման ուղղությամբ։
  • Մասնակցել Հիմնադրամի սոցիալական մեդիայի հարթակների բովանդակության պլանավորմանը, միջոցառումների և գործընկերային նախաձեռնությունների լուսաբանման կազմակերպմանը և թվային ներգրավվածության բարձրացմանն ուղղված գործողություններին։
  • Նպաստել Հիմնադրամի ծրագրերի և նախագծերի հաջող իրականացմանը՝ ապահովելով իր պատասխանատվության ոլորտում սահմանված ծրագրային ցուցանիշների, ժամկետների և արդյունքների իրականացումը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության, հանրային կապերի, միջազգային հարաբերությունների, կառավարման կամ հարակից ոլորտում։
  • Գործընկերությունների, միջոցառումների կազմակերպման, հանրային կապերի, հաղորդակցության կամ շահակիցների հետ աշխատանքի ոլորտներում աշխատանքային փորձ։
  • Գործընկերային հարաբերությունների զարգացման, միջոցառումների կազմակերպման, սոցիալական մեդիայի բովանդակային աջակցության, հաղորդակցական նյութերի պատրաստման և տվյալների բազաների վարման սկզբունքների իմացություն։
  • Գործընկերների, հովանավորների և շահակիցների հետ աշխատանքների համակարգման, միջոցառումների կազմակերպման, տեղեկատվական և ներկայացուցչական նյութերի պատրաստման հմտություններ։
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն՝ B2 մակարդակով, ռուսերենի աշխատանքային իմացություն։
  • Արհեստական բանականության (AI) գործիքներն աշխատանքային առաջադրանքների կատարման համար արդյունավետ կիրառելու հմտություն։
  • Microsoft Office և թվային հաղորդակցության գործիքների կիրառման հմտություններ։
  • Հաղորդակցման, կազմակերպչական, հարաբերությունների կառուցման, նախաձեռնողականության և թիմային աշխատանքի կարողություններ։

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակի թեմայում նշելով «Գործընկերության և միջոցառումների մասնագետ»։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30-ը։