ՓՈԽՏՆՕՐԵՆ / ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
Muss:AI
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Աշխատավայր՝ Երևան, Բաղրամյան 26/1 Զբաղվածության տեսակ՝ ամբողջ դրույք Աշխատանքի ձևաչափ՝ առկա
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է «Փոխտնօրեն / անձնակազմի ղեկավար» թափուր հաստիքի մրցույթ։
Նպատակն է՝
Ապահովել Հիմնադրամի ֆինանսական, մարդկային ռեսուրսների, վարչարարական և ներքին կառավարման համակարգերի արդյունավետ գործունեությունը՝ նպաստելով կազմակերպության ռազմավարական նպատակների իրականացմանը, կազմակերպական արդյունավետության բարձրացմանը և աշխատակիցների մասնագիտական ներուժի զարգացմանը։
Հիմնական պարտականություններ
- Ղեկավարել Ապահովման ուղղության գործունեությունը և ապահովել ենթակա ստորաբաժանումների համակարգված աշխատանքը։
- Մշակել և իրականացնել մարդկային ռեսուրսների կառավարման քաղաքականությունները, ընթացակարգերը և գործընթացները։
- Համակարգել աշխատակիցների ընտրության, ընդունման, գնահատման, զարգացման և պահման գործընթացները։
- Վերահսկել Հիմնադրամի ֆինանսական, իրավական, գնումների և պայմանագրերի կառավարման, վարչական, գործավարական և գրասենյակային գործառույթների համակարգումը և դրանց արդյունավետ իրականացումը։
- Ղեկավարել Հիմնադրամի ֆինանսական պլանավորման և բյուջետավորման գործընթացները՝ ապահովելով տարեկան բյուջեի կազմումը, դրա կատարման մշտադիտարկումը և անհրաժեշտ ճշգրտումների ներկայացումը։
- Վերահսկել Հիմնադրամի դրամական հոսքերի, եկամուտների, ծախսերի և ֆինանսական պարտավորությունների կառավարումը՝ նպաստելով ֆինանսական կայունության և վճարունակության ապահովմանը։
- Վերահսկել հաշվապահական հաշվառման, հարկային պարտավորությունների կատարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացները՝ ապահովելով դրանց ճշգրտությունը, ամբողջականությունն ու ժամանակին ներկայացումը։
- Ապահովել ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների, բյուջեի կատարման վերլուծությունների և կանխատեսումների պատրաստումն ու ներկայացումը գործադիր տնօրենին։
- Մշակել և կատարելագործել ֆինանսական կառավարման, ծախսերի վերահսկման, վճարումների հաստատման և ֆինանսական իրավասությունների բաշխման ներքին ընթացակարգերը։
- Վերահսկել Հիմնադրամի միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը, բացահայտել ֆինանսական շեղումներն ու ռիսկերը և ներկայացնել համապատասխան կանխարգելիչ կամ ուղղիչ առաջարկություններ։
- Համակարգել արտաքին և ներքին աուդիտի գործընթացները, ապահովել պահանջվող տեղեկատվության տրամադրումը և վերահսկել աուդիտորական առաջարկությունների կատարումը։
- Ապահովել կազմակերպական կառուցվածքի, հաստիքացուցակի և աշխատուժի պլանավորման մշտադիտարկումը և կատարելագործումը։
- Ապահովել գործավարության իրականացումը սահմանված կարգի համաձայն։
- Ղեկավարել կատարողականի կառավարման, իրավահաջորդության պլանավորման և տաղանդների զարգացման գործընթացները։
- Համակարգել ներքին վարչարարական գործընթացների և գործառնական աջակցության կազմակերպումը։
- Ապահովել աշխատանքային օրենսդրության և ներքին կարգավորումների պահանջների պահպանումը։
- Գործադիր տնօրենին ներկայացնել կազմակերպական զարգացման, մարդկային ռեսուրսների և կառավարման արդյունավետության վերաբերյալ առաջարկություններ և հաշվետվություններ։
- Նպաստել Հիմնադրամի ծրագրերի և նախագծերի հաջող իրականացմանը՝ ապահովելով իր պատասխանատվության ոլորտում սահմանված ծրագրային ցուցանիշների, ժամկետների և արդյունքների իրականացումը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, բիզնեսի կառավարման, կառավարման կամ հարակից ոլորտում։
- Ֆինանսական կառավարման, գործառնական կառավարման կամ վարչարարության ոլորտներում առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանքային փորձ, այդ թվում՝ տարբեր գործառնական ուղղությունների և թիմերի համակարգման փորձ։
- Ֆինանսական պլանավորման, բյուջետավորման, դրամական հոսքերի կառավարման, ֆինանսական վերլուծության, կառավարչական հաշվետվողականության և ներքին վերահսկողության սկզբունքների իմացություն։
- Հաշվապահական հաշվառման և հարկային կարգավորման հիմնական պահանջների իմացություն՝ համապատասխան գործընթացների նկատմամբ կառավարչական վերահսկողություն իրականացնելու համար։
- Մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատուժի պլանավորման, կատարողականի կառավարման և կազմակերպական զարգացման հիմնական սկզբունքների իմացություն։
- Վարչարարության, գնումների, պայմանագրերի կառավարման և կազմակերպության գործունեության ապահովման գործընթացների համակարգման փորձ։
- Ներքին քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման, կառուցվածքային փոփոխությունների իրականացման և գործառնական գործընթացների բարելավման փորձ։
- Բյուջեների, ֆինանսական և կառավարչական հաշվետվությունների, վերլուծական նյութերի ու կառավարչական առաջարկությունների պատրաստման և գնահատման հմտություններ։
- Microsoft Office ծրագրերի, մասնավորապես՝ Excel-ի, ինչպես նաև ֆինանսական և կառավարչական տվյալների մշակման գործիքների կիրառման հմտություններ։
- Հայերենի գերազանց իմացություն և անգլերենի իմացություն՝ B2 մակարդակով։
- Արհեստական բանականության (AI) գործիքներն աշխատանքային առաջադրանքների կատարման համար արդյունավետ կիրառելու հմտություն։
- Առաջնորդության, ռազմավարական և վերլուծական մտածողության, միջգործառութային համակարգման, մարդկանց և փոփոխությունների կառավարման, բանակցությունների վարման, որոշումների կայացման և արդյունքակենտրոն աշխատանքի կարողություններ։
- Ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման կամ կառավարման ոլորտներում միջազգային մասնագիտական հավաստագրերի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը նամակի թեմայում նշելով «Փոխտնօրեն / անձնակազմի ղեկավար»։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30-ը։