ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Աշխատավայր՝ Երևան, Բաղրամյան 26/1 Զբաղվածության տեսակ՝ ամբողջ դրույք Աշխատանքի ձևաչափ՝ առկա
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է «Զանգվածային լրատվամիջոցների հետ հաղորդակցության մասնագետ» թափուր հաստիքի մրցույթ։
Նպատակն է՝
Ապահովել Հիմնադրամի արդյունավետ համագործակցությունը զանգվածային լրատվամիջոցների հետ, բարձրացնել Հիմնադրամի ծրագրերի և նախաձեռնությունների տեսանելիությունը, ապահովել հանրային հաղորդակցության համակարգված իրականացումը և նպաստել դրական հանրային ընկալման ձևավորմանը։
Հիմնական պարտականություններ
- Կառավարել և զարգացնել Հիմնադրամի հարաբերությունները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
- Պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ, պաշտոնական հայտարարություններ և տեղեկատվական նյութեր։
- Համակարգել հարցազրույցների, մամուլի ասուլիսների և հանրային ելույթների կազմակերպումը։
- Ապահովել Հիմնադրամի գործունեության լուսաբանումը մեդիա հարթակներում։
- Ապահովել Հիմնադրամի կայքէջի բովանդակային սպասարկումը՝ կազմակերպելով տեղեկատվական նյութերի հրապարակումը, թարմացումը և արդիականության պահպանումը։
- Իրականացնել մեդիա մշտադիտարկում և հրապարակումների վերլուծություն՝ արդյունքների հիման վրա պատրաստելով շաբաթական և ամսական հաշվետվություններ։
- Մասնակցել հաղորդակցման ռազմավարությունների և արշավների մշակման ու իրականացման աշխատանքներին։
- Աջակցել Հիմնադրամի միջոցառումների և հանրային նախաձեռնությունների տեղեկատվական ապահովմանը։
- Համագործակցել դոնորների հետ հաղորդակցության, դրամահավաքի և այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ՝ միասնական հաղորդակցական ուղերձների ապահովման նպատակով։
- Նպաստել Հիմնադրամի ծրագրերի և նախագծերի հաջող իրականացմանը՝ ապահովելով իր պատասխանատվության ոլորտում սահմանված ծրագրային ցուցանիշների, ժամկետների և արդյունքների իրականացումը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, հանրային կապերի, մարքեթինգի, միջազգային հարաբերությունների, քաղաքականագիտության կամ հարակից ոլորտում։
- Զանգվածային լրատվամիջոցների, հանրային հաղորդակցության, հանրային կապերի, մարքեթինգի կամ հաղորդակցական նախագծերի իրականացման ոլորտներում աշխատանքային փորձ։
- Լրատվամիջոցների հետ աշխատանքի, հաղորդակցական և տեղեկատվական արշավների իրականացման, մամուլի հաղորդագրությունների, պաշտոնական հայտարարությունների և տեղեկատվական նյութերի պատրաստման սկզբունքների իմացություն։
- Մեդիա հարաբերությունների կառավարման, տեղեկատվության պատրաստման և ներկայացման, հրապարակային հաղորդակցության, սոցիալական և թվային մեդիա հարթակների կիրառման հմտություններ։
- Հանրային կարծիքի, մեդիա դաշտի և հաղորդակցական ռիսկերի գնահատման ընդհանուր պատկերացում։
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն՝ B2 մակարդակով, ռուսերենի աշխատանքային իմացություն։
- Արհեստական բանականության (AI) գործիքներն աշխատանքային առաջադրանքների կատարման համար արդյունավետ կիրառելու հմտություն։
- Microsoft Office ծրագրերի, սոցիալական մեդիա հարթակների և թվային հաղորդակցության գործիքների կիրառման հմտություններ։
- Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, ստեղծարար մտածողություն, նախաձեռնողականություն, արագ արձագանքելու ունակություն, հանրային ներկայացուցչական կարողություններ, պատասխանատվություն և թիմային աշխատանքի ունակություն։
Դիմելու կարգը
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը նամակի թեմայում նշելով «Զանգվածային լրատվամիջոցների հետ հաղորդակցության մասնագետ»։