ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՏՆՕՐԵՆ
Muss:AI
«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Աշխատավայր՝ Երևան, Բաղրամյան 26/1 Զբաղվածության տեսակ՝ ամբողջ դրույք Աշխատանքի ձևաչափ՝ առկա
Աշխատանքի նկարագրություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է «Դրամահավաքի և հաղորդակցության փոխտնօրեն» թափուր հաստիքի մրցույթ։
Նպատակն է՝
Ապահովել Հիմնադրամի դրամահավաքի, դոնորների կառավարման, գործընկերային համագործակցության և հաղորդակցության ռազմավարությունների մշակումը և իրականացումը՝ Հիմնադրամի ֆինանսական կայունության, հանրային տեսանելիության և շահակիցների ներգրավվածության բարձրացման նպատակով։
Հիմնական պարտականություններ
- Մշակել և իրականացնել Հիմնադրամի դրամահավաքի և հաղորդակցության ռազմավարությունը։
- Ղեկավարել դրամահավաքի, դոնորների հետ հաղորդակցության, գործընկերության և հանրային հաղորդակցության գործառույթները։
- Ապահովել նոր դոնորների և գործընկերների ներգրավումը և առկա հարաբերությունների զարգացումը։
- Ղեկավարել դրամահավաքի արշավների, միջոցառումների և հաղորդակցական նախաձեռնությունների պլանավորումն ու իրականացումը։
- Ապահովել դոնորների, հովանավորների և գործընկերների հետ հաշվետու և շարունակական հաղորդակցությունը։
- Վերահսկել Հիմնադրամի արտաքին հաղորդակցությունը, լրատվամիջոցների հետ աշխատանքը և հանրային ներկայացվածությունը։
- Մշակել և ներկայացնել դրամահավաքի և հաղորդակցության ուղղության տարեկան և կիսամյակային ծրագրերը, բյուջեները և հաշվետվությունները։
- Ղեկավարել ուղղության աշխատակիցների գործունեությունը, ապահովել կատարողականի կառավարումը և մասնագիտական զարգացումը։
- Նպաստել Հիմնադրամի ծրագրերի և նախագծերի հաջող իրականացմանը՝ ապահովելով իր պատասխանատվության ոլորտում սահմանված ծրագրային ցուցանիշների, ժամկետների և արդյունքների իրականացումը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության, հանրային կապերի, բիզնեսի կառավարման, միջազգային հարաբերությունների, կառավարման կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ դրամահավաքի, դոնորների հետ հարաբերությունների, գործընկերությունների զարգացման, հաղորդակցության, բիզնեսի զարգացման կամ շահակիցների ներգրավման ոլորտներում։
- Ռազմավարական պլանավորման, ֆոնդհայթայթման, դոնորների կառավարման, գործընկերությունների զարգացման, հաղորդակցության և հանրային ներկայացվածության ոլորտներում գիտելիքներ։
- Դրամահավաքային արշավների, միջոցառումների, հաղորդակցական նախաձեռնությունների և գործընկերային ծրագրերի պլանավորման ու համակարգման հմտություններ։
- Բյուջեների, ծրագրերի և կատարողականի կառավարման սկզբունքների իմացություն։
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացություն՝ C1 մակարդակով, ռուսերենի աշխատանքային իմացություն։
- Արհեստական բանականության (AI) գործիքներն աշխատանքային առաջադրանքների կատարման համար արդյունավետ կիրառելու հմտություն։
- Microsoft Office ծրագրերի կիրառման, ներկայացումների, հաշվետվությունների և վերլուծական նյութերի պատրաստման հմտություններ։
- Ռազմավարական մտածողություն, առաջնորդության, բանակցությունների վարման, հարաբերությունների կառուցման, որոշումների կայացման և թիմի կառավարման կարողություններ, հաղորդակցման բարձր հմտություններ և արդյունքակենտրոնություն։
Դիմելու կարգը
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը թեմայում նշելով «Դրամահավաքի և հաղորդակցության փոխտնօրեն»։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 30-ը։