ՆԵՐՄՈՒԾՄԱՆ և ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ
Երեմյան Ընկերությունների Խումբը հրավիրում է համալրելու իր թիմը Ներմուծմանև ԱՐՏԱՀԱՆՄԱՆդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։
- Ղեկավարել և համակարգել ներմուծման դեպարտամենտի աշխատանքը
- Կազմակերպել և վերահսկել ներմուծման ամբողջ գործընթացը՝ պատվերի ձևավորումից մինչև ապրանքի ստացումը
- Համագործակցել միջազգային մատակարարների, գործընկերների, տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունների հետ
- Վերահսկել ներմուծման փաստաթղթաշրջանառությունը և ապահովել դրա համապատասխանությունը գործող օրենսդրությանը
- Համակարգել մաքսային ձևակերպումների գործընթացը և համագործակցել համապատասխան պետական մարմինների հետ
- Վերլուծել ներմուծման ծախսերը և առաջարկել գործընթացների օպտիմալացման լուծումներ
- Վերահսկել մատակարարման ժամկետների պահպանումը և ապահովել անխափան մատակարարումները
- Մասնակցել նոր մատակարարների որոնման, ընտրության և գնահատման գործընթացին
- Պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը ներմուծման գործունեության վերաբերյալ
- Ղեկավարել, զարգացնել և գնահատել դեպարտամենտի աշխատակիցների աշխատանքը
- Արտահանման հետ կապված բոլոր պրոցեսների կազմակերպում
- Ներմուծվող կերերի,դեղորայքների և տարաների մնացորդների/ստոքերի վարում/ ամենօրյա ռեժիմով հետևելու անհրաժեշտություն
Ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարում
- Բարձրագույն կրթություն (լոգիստիկայի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, արտաքին տնտեսական գործունեության կամ հարակից ոլորտներում)
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ներմուծման, մատակարարման կամ լոգիստիկայի ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում
- Ներմուծման, մաքսային և միջազգային առևտրի գործընթացների խորքային իմացություն
- ՀՀ մաքսային օրենսդրության և ներմուծման ընթացակարգերի լավ իմացություն։
- Բանակցային և մատակարարների կառավարման փորձ
- MS Office ծրագրերի, հատկապես Excel-ի գերազանց իմացություն
- ERP համակարգերով աշխատելու փորձ
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն