Գլխավոր գանձապահ

Երեմյան ՓրոջեքթսYerevanstaffamveröffentlicht 27.10.2026

About the company

Ապահովել «Երեմյան» ընկերությունների խմբի դրամարկղային գործառնությունների արդյունավետ, ճշգրիտ և ժամանակին իրականացումը, դրամական միջոցների պահպանությունը, դրանց շարժի պատշաճ փաստաթղթավորումն ու վերահսկողությունը՝ ՀՀ օրենսդրության, կազմակերպության ներքին ընթացակարգերի և ֆինանսական վերահսկողության պահանջներին համապատասխան։

Your tasks

Գլխավոր գանձապահը վերահսկում դրամական միջոցների մուտքերն ու ելքերը, ապահովում հաշվետվությունների կազմումը և դրամարկղային տվյալների համադրումը հաշվապահական հաշվառման համակարգի տվյալների հետ։

Դրամարկղայինգործառնություններիկազմակերպումևվերահսկողություն

  • Կազմակերպել և վերահսկել խմբի ընկերությունների դրամարկղային գործառնությունները՝ հաստատված ընթացակարգերի համաձայն։
  • Ապահովել կանխիկ դրամական միջոցների ընդունման, հաշվարկման, պահպանման և հանձնման պատշաճ գործընթացը։
  • Վերահսկել դրամարկղային մուտքերի և ելքերի ձևակերպումը՝ համապատասխան սկզբնական փաստաթղթերի հիման վրա։
  • Ապահովել դրամարկղային փաստաթղթերի ամբողջականությունը, ճշգրտությունը և ժամանակին կազմումը։
  • Վերահսկել դրամարկղային մնացորդները և ապահովել դրանց համապատասխանությունը հաշվապահական տվյալներին։
  • Իրականացնել դրամարկղի փաստացի մնացորդների ամենօրյա գույքագրումներ։
  • Բացահայտել դրամական միջոցների շարժի անհամապատասխանությունները և անհապաղ տեղեկացնել անմիջական ղեկավարին։
  • Վերահսկել դրամարկղային մուտքերի համապատասխանությունը վաճառքների, մատուցված ծառայությունների և այլ գործառնությունների փաստաթղթերին։
  • Համադրել կանխիկ դրամական մուտքերը ՀԴՄ տվյալների, POS տերմինալներով կատարված վճարումների և այլ անկանխիկ վճարումների վերաբերյալ հաշվետվությունների հետ։
  • Ապահովել կանխիկ և անկանխիկ վճարումների ճիշտ դասակարգումը և հաշվառման համար անհրաժեշտ տվյալների տրամադրումը։
  • Վերահսկել վերադարձների, չեղարկումների, զեղչերի և դրամարկղային ճշգրտումների պատշաճ փաստաթղթավորումը՝ հաստատված լիազորությունների շրջանակում։
  • Հետևել դրամական միջոցների հանձնման սահմանված ժամկետներին և բանկ մուտքագրման գործընթացին։
  • Վերլուծել դրամարկղային շեղումները և ներկայացնել դրանց պատճառների վերաբերյալ տեղեկատվություն։

Դրամականմիջոցներիպահպանումևբանկայինգործառնություններ*

  • Ապահովել դրամական միջոցների պահպանման համար սահմանված անվտանգության պահանջների կատարումը։
  • Կազմակերպել կանխիկ դրամական միջոցների հանձնումը բանկ՝ հաստատված ժամանակացույցի և ընթացակարգերի համաձայն։
  • Վերահսկել բանկ մուտքագրման ենթակա գումարների և փաստացի հանձնված գումարների համապատասխանությունը։
  • Ապահովել բանկի կողմից տրված անդորրագրերի և դրամական միջոցների հանձնման այլ փաստաթղթերի պահպանումը։
  • Անհրաժեշտության դեպքում կազմակերպել կանխիկ դրամական միջոցների տեղափոխման գործընթացը՝ անվտանգության սահմանված պահանջներին համապատասխան։
  • Անմիջական ղեկավարի հաստատմանը ներկայացնել դրամարկղային սահմանաչափերի գերազանցման կամ դրամական միջոցների պահպանման հետ կապված ռիսկերի վերաբերյալ տեղեկատվություն։

Հաշվապահականհաշվառումևհաշվետվություններ*

  • Ապահովել դրամարկղային փաստաթղթերի ժամանակին փոխանցումը հաշվապահություն։
  • Համագործակցել հաշվապահների հետ դրամարկղային գործառնությունների հաշվառման և անհամապատասխանությունների կարգավորման հարցերում։
  • Ապահովել դրամարկղային գործառնությունների վերաբերյալ տվյալների ճշգրիտ մուտքագրումը կամ փոխանցումը կիրառվող հաշվապահական և ERP համակարգեր՝ ըստ իրեն վերապահված լիազորությունների։
  • Կազմել և ներկայացնել դրամարկղային օրական, շաբաթական և ամսական հաշվետվություններ։
  • Ներկայացնել կանխիկ դրամական միջոցների մուտքերի, ելքերի, մնացորդների, շեղումների և այլ ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն։
  • Ապահովել դրամարկղային փաստաթղթերի համակարգված պահպանումը և դրանց հասանելիությունը լիազորված անձանց համար։
  • Մասնակցել ամսվա և հաշվետու ժամանակաշրջանի փակման գործընթացներին՝ դրամարկղային տվյալների մասով։

Requirements

Կրթություն

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում։

Աշխատանքայինփորձ*

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ գանձապահության, հաշվապահության կամ դրամական միջոցների կառավարման ոլորտում։
  • Գանձապահների աշխատանքի համակարգման կամ ղեկավարելու փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Բազմաճյուղ կամ բազմաընկերային կառուցվածքում աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։

Մասնագիտականգիտելիքներևհմտություններ*

  • Դրամարկղային գործառնությունների և հաշվապահական հաշվառման սկզբունքների իմացություն։
  • ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության՝ պաշտոնին առնչվող պահանջների իմացություն։
  • ՀԴՄ-ների, POS տերմինալների և բանկային գործառնությունների հետ աշխատելու հմտություններ։
  • MS Excel-ի ՀԾ և 1C ERP համակարգերի գործնական իմացություն։
  • Թվային տվյալների համադրման, վերլուծության և անհամապատասխանությունների բացահայտման կարողություն։
  • Բարձր ճշգրտություն, ազնվություն, պատասխանատվություն և գաղտնիության պահպանում։
  • Կազմակերպչական, հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ։