Բրենդ Մենեջեր

Երեմյան ՓրոջեքթսYerevanstaffamveröffentlicht 15.10.2026

«Երեմյան Փրոջեքթս»-ում փնտրում ենք Բրենդ Մենեջերի ՝ Մարքեթինգի և հաղորդակցության թիմին միանալու համար։

Բրենդի ռազմավարության մշակում

Մշակել և իրականացնել բրենդի ռազմավարություն մի շարք ռեստորանային կոնցեպտների համար՝ ապահովելով ներդաշնակ կապ բիզնեսի համընդհանուր նպատակների և շուկայում հստակ դիրքավորման հետ։

Ռեստորանի կառավարում

Ապահովել և վերահսկել ‹‹Երեմյան Փրոջեքթս›› ընկերության ռեստորանների փոխկապակցված և արդյունավետ բրենդի ներկայացումը՝ պահպանելով յուրաքանչյուր կոնցեպտի առանձնահատկությունները։

Արշավի պլանավորում և իրականացում

Մշակել և իրականացնել մարքեթինգային արշավներ` ներառյալ առաջխաղացումներ, միջոցառումներ և սեզոնային առաջարկներ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ռեստորանային կոնցեպտի և թիրախային լսարանի առանձնահատկությունները։

Վերլուծել մարքեթինգային արշավների արդյունավետությունը և կատարել ճշգրտումներ։

Շուկայի ուսումնասիրություն

Պարբերաբար իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հասկանալու համար հաճախորդների վարքագիծը, նախապատվությունները, ռեստորանային ոլորտի նոր միտումները, ինչպես նաև կիրառել խորքային գործիքակազմ բրենդի ռազմավարությունը բարելավելու համար:

Ապրանքանիշի հետևողականություն

Հետևողականորեն ապահովել բրենդի հետ առնչվող հաղորդագրությունների ուղարկումը, վիզուալ բաղադրիչները և հաճախորդների փորձառությունը բոլոր մարքեթինգային հարթակներում և ռեստորաններում:

Համագործակցություն

Սերտորեն համագործակցել թվային մարքեթինգի մենեջերի, մարքեթինգի մենեջերների և ռեստորանների մենեջերների հետ՝ ապահովելով միասնական թիմային աշխատանք մարքեթինգում և բրենդի նախաձեռնությունների անխափան կատարման մեջ:

Կատարողականի մշտադիտարկում

Հետևել, ինչպես նաև վերլուծել յուրաքանչյուր ռեստորանի հիմնական կատարողականի ցուցանիշները PR մարքեթինգի տեսանկյունից ՝ տրամադրելով կանոնավոր հաշվետվություններ և օգտակար տեղեկատվություն ղեկավարությանը:

PR մարքեթինգի տեսանկյունից կատարողականը օպտիմալացնելու նպատակով՝ անհրաժեշտության դեպքում հանդես գալ ռազմավարություններում փոփոխություններ կատարելու առաջակություններով։

Բովանդակության մշակում

Համակարգել բովանդակություն ստեղծողների և դիզայներների աշխատանքը՝ ստեղծելով բարձրորակ մարքեթինգային նյութեր՝ այդ թվում մենյու, նշան-ցուցանակներ, սոցիալական մեդիայի բովանդակություն, գովազդային նյութեր և այլն:

Գործընկերություն և համագործակցություն

Ստեղծել ռազմավարական համագործակցություններ տեղական բիզնեսների, ինֆլյուենսերների և համայնքային կազմակերպությունների հետ՝ խթանելով բրենդի տեսանելիությունը և վստահելիության ցուցանիշի բարձրացումը:

Հաճախորդների հետադարձ կապ

Հավաքել և վերլուծել հաճախորդների կարծիքները, առանձնացնել լրացման կամ բարելավման ենթական բացթողումները, և հանդես գալ համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկություններով։

Բյուջեի կառավարում

Պլանավորել և կառավարել յուրաքանչյուր ռեստորանի մարքեթինգային բյուջեն՝ ապահովելով ռեսուրսների արդյունավետ բաշխում, օպտիմալացված ծախսեր և առավելագույն ազդեցություն։

Կրթություն

Բակալավրի աստիճան մարքեթինգի, բրենդինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում։ Մագիստրոսի աստիճանը կլինի առավելություն։

Փորձ

Նվազագույնը 3 տարվա փորձ բրենդի կառավարման և մարքեթինգի ոլորտում, նախընտրելի է ռեստորանային և/կամ հյուրընկալության ոլորտում:

Վերլուծական հմտություններ

Շուկայական տվյալների, մարքեթինգային արշավների կատարողականի և հաճախորդների մասին մանրամասն տեղեկատվության գեներացման և վերլուծության, որոշումներ կայացնելու գերազանց հմտություններ:

Բյուջետավորման և ծախսերի կառավարման փորձ։

Ծրագրի կառավարում

Զուգահեռաբար մի քանի բրենդի և նախաձեռնությունների ծրագրային կառավարման գերազանց հմտություններ։

Հաղորդակցում

Հաղորդակցման բանավոր և գրավոր գերազանց հմտություններ։

Ստեղծագործականություն

Նորարարական, ոլորտի միտումներին համապատասխան մտածելակերպ՝ ինքնատիպ և ազդեցիկ բրենդինգ և մարքեթինգային արշավներ մշակելու համար:

Ոլորտային գիտելիքներ

Ռեստորանային և/կամ հյուրընկալության ոլորտի խորը գիտելիքները, ներառյալ միտումներ, խնդիրներ և հնարավորություններ, կդիտվի որպես առավելություն:

Տեխնիկական հմտություններ

Մարքեթինգային ծրագրերի և գործիքակազմերի գերազանց իմացություն․ /Google Analytics-ը, CRM համակարգերը, սոցիալական մեդիայի կառավարման հարթակներ և այլն/։

Առաջնորդություն

Թիմ ղեկավարելու և ոգեշնչելու կարողություն։

Անձնական հատկանիշներ

Ճկունություն և հարմարվողականություն։

Ժամկետների կառավարման հմտություններ։

Ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Լեզուների իմացություն

Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։

Հաստիքին դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը hr@yeremyanprojects.com էլ․ հասցեին ՝  նշելով հաստիքի անվանումը թեմա բաժնում։

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.