Մարդկային ռեսուրսների մենեջեր
Երեմյան Ընկերությունների խումբը աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների մենեջերի :
Հասցե ՝ Էրեբունի
- Կազմակերպում և իրականացնում է անձնակազմի հավաքագրումը՝ տարածում հայտարարություններ,
- Վարում է թեկնածուների հետ հարցազրույցներն ու բանակցությունները,
- Իրականացնում է ընտրված աշխատակցի կողմնորոշման ծրագիրը և ակտիվորեն մասնակցում աշխատակցի ադապտացման կազմակերպմանը,
- Հետևում է պարտադիր կորպորատիվ վարքագծի կանոնների պահպանմանը
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է աշխատանքային պայմանագրերը և պայմանագրերին կից համաձայնագրերը, ,անհատական իրավական ակտերը
- Վերահսկում է աշխատակիցների հաճախումը
- Համակարգում է աշխատակիցների տվյալների բազան, տարեկան ու անաշխատունակության արձակուրդները, տարբեր ստորաբաժանումներով ռոտացիան, պաշտոնի բարձրացումները, պարգևատրումները,
- Վարում է աշխատակիցների անձնական գործերը, սանիտարական գրքույկները
- Կատարում է կարիքների գնահատում աշխատողների ուսուցում կազմակերպելու նպատակով,
- Պատրաստում է հաշվետվություններ և հանդես է գալիս գործընթացների բարելավման առաջարկություններով
- Մասնագիտական կրթություն կամ որակավորում,
- 2-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն
- Հարցազրույց վարելու հմտություն
- Համակարգչային հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում