Project Manager Assistant
Փնտրում ենք պատասխանատու և կազմակերպված թեկնածուի, որը կաջակցի նախագծի ղեկավարին նախագծերի պլանավորման, համակարգման և իրականացման գործընթացներում։
- Աջակցել նախագծերի պլանավորմանը և ժամանակացույցերի կազմմանը
- Հետևել առաջադրանքների կատարմանը և վերջնաժամկետների պահպանմանը
- Կազմակերպել հանդիպումներ, կազմել արձանագրություններ և հաշվետվություններ
- Համակարգել թիմի անդամների, գործընկերների և հաճախորդների միջև հաղորդակցությունը
- Վարել նախագծային փաստաթղթերը և ապահովել դրանց կարգավորված պահպանումը
- Կատարել նախագծի ղեկավարի այլ հանձնարարականներ
- Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (պարտադիր)
- Այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- MS Office-ի (Word, Excel, PowerPoint) լավ իմացություն
- Միաժամանակ մի քանի առաջադրանքի հետ աշխատելու կարողություն
Կարևոր անձնային հատկանիշներ
- Պատասխանատվություն՝ սեփական աշխատանքի արդյունքի համար
- Պարտաճանաչություն՝ առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարում
- Գաղտնապահություն՝ ընկերության և հաճախորդների տեղեկատվության պահպանում: