Computer Operator
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը, հանդիսանալով Միջազգային բակալավրիատի համաշխարհային ցանցի լիիրավ անդամ՝ IB World School, ընդլայնում է իր մասնագիտական թիմը և աշխատանքի է հրավիրում ՄԲԴԾ համակարգչային օպերատորի։
Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող մասնագետի, ով տեխնիկական, վարչական և կազմակերպչական աջակցության տրամադրման միջոցով կնպաստի ծրագրի ամենօրյա աշխատանքների արդյունավետ իրականացմանը։
ՄԲԴԾ համակարգողի ընթացիկ աշխատանքների վարչական և տեխնիկական աջակցություն։
Փաստաթղթերի, գրությունների, հաշվետվությունների, աղյուսակների և ներկայացումների պատրաստում ու ձևավորում։
Տվյալների մուտքագրում, ստուգում, համակարգում և էլեկտրոնային շտեմարանների վարում։
Պաշտոնական էլեկտրոնային նամակագրության, փաստաթղթաշրջանառության և արխիվացման աշխատանքների աջակցություն։
Աշակերտների, ուսուցիչների և ծրագրին վերաբերող տեղեկատվության համակարգում և պարբերական թարմացում։
Հանդիպումների, քննությունների, միջոցառումների և ծրագրային այլ աշխատանքների կազմակերպչական աջակցություն։
ՄԲԴԾ առցանց հարթակների և աշխատանքային համակարգերի հետ կապված տեխնիկական գործողությունների իրականացում։
Ժամանակացույցերի, ցուցակների, արձանագրությունների և աշխատանքային այլ նյութերի պատրաստում։
Համակարգողի հանձնարարությամբ այլ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքների իրականացում։
Բարձրագույն կրթություն։
Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, մասնավորապես՝ Microsoft Word, Excel, PowerPoint և Google Workspace գործիքներ։
Հայերեն գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։ Անգլերենի առնվազն աշխատանքային իմացություն։
Փաստաթղթերի հետ ճշգրիտ և պատասխանատու աշխատելու կարողություն։
Կազմակերպվածություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու կարողություն։
Թիմային աշխատանքի, արդյունավետ հաղորդակցության և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն։
Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու պատասխանատու մոտեցում։
Կրթական հաստատությունում կամ վարչական աշխատանքում փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Ինչո՞ւ միանալ մեզ
Միջազգային կրթական չափանիշներով առաջնորդվող միջավայր։
Միջազգային բակալավրիատի ծրագրի իրականացման աշխատանքներին անմիջական մասնակցություն։
Մասնագիտական զարգացման և նոր հմտությունների ձեռքբերման հնարավորություն։
Դինամիկ, համագործակցային և զարգացող աշխատանքային միջավայր։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ նշելով «ՄԲԴԾ համակարգչային օպերատոր» թեման։
Էլեկտրոնային հասցե՝ ibdp@polytechnic.am Հեռախոս՝ 010 581100 /1673/ կամ 033 982013 Աշխատանքի վայր՝ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց, Տերյան 105
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.