Տնտեսական անվտանգության և ներքին վերահսկողության ղեկավար

«Բիլդինգ Կապիտալ» ՍՊԸYerevanstaffamveröffentlicht 16.11.2026

Հրավիրում ենք համալրելու Տնտեսական անվտանգության և ներքին վերահսկողության ղեկավարի թափուր հաստիքը։ Վերջինից ակնկալում ենք ընկերության տնտեսական, ֆինանսական և ֆիզիկական անվտանգության ապահովում, նյութական ու տեխնիկական ռեսուրսների օգտագործման վերահսկողություն, գնումների և կապալառուների գործունեության հետ կապված ռիսկերի բացահայտում ու կանխարգելում։

  • Ընկերության ֆինանսական, նյութական և գույքային ակտիվների պահպանության վերահսկողություն։
  • Ընկերության տարածքներում անցագրային և ներօբյեկտային ռեժիմների, անձանց ու տրանսպորտային միջոցների տեղաշարժի վերահսկողության կազմակերպում։
  • Տեսահսկման համակարգերի և անվտանգության տեխնիկական միջոցների պատշաճ շահագործման վերահսկողություն։
  • Անվտանգության աշխատակիցների աշխատանքի, հերթապահությունների, աշխատանքային կարգապահության և ծառայողական պարտականությունների կատարման վերահսկողություն։
  • Գնումների, մատակարարումների և ծառայությունների արժեքների հիմնավորվածության ուսումնասիրություն։
  • Անհիմն ծախսերի, ֆինանսական չարաշահումների և ընկերության ռեսուրսների ոչ նպատակային օգտագործման դեպքերի բացահայտում ու կանխարգելում։
  • Շինարարական օբյեկտներում, արտադրական բազաներում և ընկերության այլ տարածքներում տնտեսական ու ֆիզիկական անվտանգության ապահովման վերահսկողություն։
  • Շինանյութերի, վառելիքի, սարքավորումների և այլ նյութական արժեքների շարժի, պահպանման ու նպատակային օգտագործման վերահսկողություն։
  • Շինարարական տեխնիկայի շահագործման, օգտագործման և տեղաշարժի վերահսկողություն։
  • Շինարարական աշխատանքների փաստացի ծավալների, նյութերի հաշվառման և ներկայացված կատարողական փաստաթղթերի համապատասխանության ստուգում։
  • Մատակարարների, կապալառուների և մյուս բոլոր գործընկեր կազմակերպությունների հուսալիության ուսումնասիրություն, շահերի բախման և հնարավոր չարաշահումների բացահայտում։
  • Հայտնաբերված խախտումների, միջադեպերի և ռիսկերի վերաբերյալ տնօրենի տեղեկացում, համապատասխան հաշվետվությունների և առաջարկությունների ներկայացում։
  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, իրավագիտության, կառավարման կամ անվտանգության ոլորտներում։
  • Պարտադիր աշխատանքային կամ ծառայողական փորձ ՀՀ ԱԱԾ-ում, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում, ռազմական ոստիկանությունում կամ այլ իրավապահ/ուժային կառույցներում։
  • Առնվազն 3-5 տարվա աշխատանքային փորձ տնտեսական անվտանգության, ներքին վերահսկողության, ֆինանսական վերահսկողության կամ անվտանգության կառավարման ոլորտում։
  • Շինարարական, ներդրումային կամ արտադրական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Ֆինանսատնտեսական փաստաթղթերի վերլուծության, ստուգումների և ծառայողական ուսումնասիրությունների իրականացման հմտություններ։
  • Գնումների, պայմանագրային հարաբերությունների և կապալառուական գործունեության սկզբունքների իմացություն։
  • ՀՀ օրենսդրության համապատասխան ոլորտների իմացություն։
  • MS Office ծրագրերի իմացություն։
  • Հայերենի գերազանց տիրապետում, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Կազմակերպչական և վերահսկողական հմտություններ։
  • Հաղորդակցման և բանակցությունների վարման հմտություններ։
  • Գաղտնի տեղեկատվության պահպանման կարողություն։

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա (երկուշաբթի-շաբաթ)։