Հաշվապահ
Ընկերությունը փնտրում է պատասխանատու, ուշադիր և կազմակերպված հաշվապահ-հաշվետարի, ով կմիանա մեր թիմին և կապահովի հաշվապահական ընթացիկ գործառնությունների պատշաճ և ժամանակին իրականացումը։
Բանկային հաշիվների քաղվածքների ձևակերպում, մուտքագրում և համապատասխան հաշվապահական ձևակերպումների իրականացում։
Արտադրական գործընթացների հետ կապված հաշվապահական գործառնությունների ձևակերպում։
Ներմուծման գործարքների և դրանց ուղեկցող փաստաթղթերի հաշվապահական ձևակերպում։Էլեկտրոնային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում։
Ճշգրտող հաշիվների ձևակերպում և համապատասխան հաշվապահական գրանցումների իրականացում։
Ի-Մարկ (E-Mark) համակարգի միջոցով QR կոդերի պատվիրում և հարակից գործառնությունների իրականացում։
Հաշվապահական փաստաթղթաշրջանառության վարում և փաստաթղթերի պատշաճ ձևակերպման ապահովում։
Ընկերության գործունեությունից բխող այլ ընթացիկ հաշվապահական գործառույթների իրականացում։
Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում։
Հաշվապահի/հաշվետարի աշխատանքային փորձExcel-ի և MS Office-ի և ՀԾ հաշվապահական համակարգի իմացություն։
Հարկային էլեկտրոնային համակարգերի հետ աշխատելու հմտություններ։
Ուշադրություն մանրուքների նկատմամբ, ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում։
Ժամանակը արդյունավետ կառավարելու և սահմանված ժամկետներում առաջադրանքները կատարելու կարողություն։
Թիմում աշխատելու կարողություն։
Աշխատանքի գրաֆիկ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթ։
Աշխատավարձ ՝ 250,000 ՀՀ դրամ։
Աշխատանքի ձևաչափ ՝ լրիվ դրույք։
Կայուն և երկարաժամկետ աշխատանքի հնարավորություն։
Մասնագիտական զարգացման և աշխատանքային փորձի ընդլայնման հնարավորություն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել իրենց CV-ն ՝ նշելով «Հաշվապահ» հաստիքի համար։