Project Documentation Specialist

՞Էլեկտրադիզայն՞ ՍՊԸYerevanstaffamveröffentlicht 14.10.2026
Muss:AI

Փնտրում ենք պատասխանատու, կազմակերպված և նպատակասլաց աշխատակից՝ ընկերության նախագծային և տեխնիկական փաստաթղթերի պատրաստման, ձևավորման և վարման համար։ Իդեալական թեկնածուն պետք է ունենա տեխնիկական բազային գիտելիքներ, համակարգչային լավ հմտություններ և սովորելու պատրաստակամություն։ Ընկերությունը կտրամադրի ուսուցում։

Հիմնական պարտականություններ

Նախագծային փաստաթղթերի կազմում և ձևավորում Microsoft Word և Microsoft Excel ծրագրերով։

Առկա փաստաթղթերի խմբագրում, թարմացում և ստանդարտ ձևաչափի բերում։

Աղյուսակների, ցուցակների և աշխատանքային փաստաթղթերի պատրաստում։

Նախագծերի համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և համակարգում։

Փաստաթղթերի ճշգրտության և ամբողջականության ստուգում։

Էլեկտրոնային փաստաթղթերի և արխիվի կանոնակարգված վարում։

AI գործիքների տիրապետում և կիրառում աշխատանքային գործընթացում։

Համագործակցություն ընկերության մասնագետների և նախագծային թիմի հետ։

Մասնակցություն նախագծային փաստաթղթերի մշակման գործընթացին։ 

Պարտադիր պահանջներ

Բարձրագույն կրթություն։

Հայերենի գերազանց գրավոր և բանավոր տիրապետում։

Microsoft Word և Microsoft Excel ծրագրերի լավ իմացություն, այդ թվում՝ փաստաթղթեր պատրաստելու և ձևավորելու կարողություն։

Տեխնիկական բազային գիտելիքներ և դրանք խորացնելու հետաքրքրություն։

AI գործիքներին ծանոթություն և դրանք ամենօրյա աշխատանքում կիրառելու ունակություն։

Կազմակերպչական ուժեղ հմտություններ, ուշադրություն մանրուքների նկատմամբ և պատասխանատվության զգացում։

Նոր հմտություններ սովորելու ունակություն և պատրաստակամություն, սահմանված ընթացակարգերին հետևելու կարողություն։

Ցանկալի է

Տեխնիկական կամ հարակից կրթություն։

Տեխնիկական կամ նախագծային փաստաթղթերի հետ աշխատելու փորձ։

AI agent-ներին կամ առաջադեմ AI գործիքներին ծանոթություն։

Սպասում ենք նաև ոչ մեծ աշխատանքային փորձ ունեցող թեկնածուների, այդ թվում՝ նորավարտների։ Ընկերությունը կտրամադրի ուսուցում և աջակցություն, ուստի մեզ համար կարևոր է ոչ միայն առկա գիտելիքը, այլև սովորելու կարողությունն ու մոտիվացիան։

Աշխատանքային գրաֆիկ՝ շաբաթական 5 օր, օրական 8 ժամ։ Աշխատանքի ձևաչափ՝ սկզբնական շրջանում գրասենյակում, հետագայում հնարավոր է անցում հիբրիդ ձևաչափի։