Driver & Measurement Specialist
Աշխատանքը ներառում է Երևանում և հարակից մարզերում տարբեր տարածքներ և շինություններ այցելելը, անհրաժեշտ չափագրումների իրականացումը, ինչպես նաև ստացված տվյալների գրանցումն ու ներկայացումը։ Սա շարժուն և բազմազան աշխատանք է, որը հնարավորություն է տալիս աշխատել տարբեր վայրերում՝ ամբողջ օրը գրասենյակում անցկացնելու փոխարեն։
Այցելել նշանակված տարածքներ և շինություններ՝ սահմանված ժամանակացույցի համաձայն։
Իրականացնել անհրաժեշտ չափագրումները՝ համաձայն տրված ցուցումների։
Ճշգրիտ գրանցել, հավաքագրել և ներկայացնել չափագրման արդյունքները։
Ստուգել հավաքագրված տվյալների ճշգրտությունը և ամբողջականությունը։
Աշխատանքային առաջադրանքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում կապ պահպանել պատասխանատու աշխատակիցների հետ։
Ապահովել այցելությունների և չափագրումների ժամանակին իրականացումը։
Հետևել աշխատանքային գործիքների և չափման սարքավորումների պատշաճ օգտագործմանը։
Տեղեկացնել պատասխանատու անձին աշխատանքային գործընթացում առաջացած խնդիրների կամ տվյալների անհամապատասխանությունների մասին։
Պահպանել սահմանված երթուղիներն ու աշխատանքային ժամանակացույցը։
Հիմնական պահանջներ
B կարգի գործող վարորդական իրավունքի վկայականի առկայություն։
Սեփական ավտոմեքենայի առկայություն։
Երկար ժամանակահատվածում մեքենա վարելու և տարբեր վայրեր այցելելու պատրաստակամություն։
Մաթեմատիկայի տարրական գիտելիքներ։
Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Առավելություն կհամարվեն
Բարձրագույն կրթությունը։
Տեխնիկական գիտելիքները կամ համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը։
Չափագրումների կամ նմանատիպ աշխատանքների փորձ։
Տեղանքի կողմնորոշման և երթուղիների պլանավորման հմտությունները։
Աշխատանքի ձևաչափ՝ ամբողջ դրույք։
Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00, շաբաթական 5 աշխատանքային օր։
Աշխատանքի վայրեր՝ հիմնականում Երևան և հարակից մարզեր։
Աշխատանքի հետ կապված ճանապարհածախսը փոխհատուցվում է ընկերության կողմից։