Արտաքին տնտեսական կապերի և լոգիստիկայի գծով մասնագետ
About the company
Մեր թիմն աշխատանքի է հրավիրում փորձառու, պատասխանատու և անալիտիկ մտածողությամբ Արտաքին տնտեսական կապերի և լոգիստիկայի գծով մասնագետի:
Your tasks
Աշխատակցի հիմնական նպատակն է ապահովել Ընկերության արտադրանքի արտահանման անխափան գործընթացը դեպի միջազգային շուկաներ, վարել արտասահմանյան գործընկերների/մատակարարների հետ բանակցություններ, ինչպես նաև արդյունավետ կազմակերպել բեռնափոխադրումներն ու մաքսային ձևակերպումները:
- ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ՝
- Արտասահմանյան գնորդների, դիստրիբյուտորների և հումքի մատակարարների հետ բանակցությունների վարում ու պայմանագրերի կնքում:
- Ընկերության արտադրանքի (գարեջուր, հյութեր, լիմոնադներ) արտահանման պատվերների մշակում և ընթացքի ուղեկցում:
- Արտահանման և ներմուծման փաստաթղթաշրջանառության վարում (Invoices, Packing Lists, CMR, BL, Certificate of Origin, սերտիֆիկատներ):
- ԼՈԳԻՍՏԻԿԱ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ՝
- Միջազգային բեռնափոխադրումների պլանավորում, կազմակերպում և մոնիթորինգ:
- Տրանսպորտային ընկերությունների հետ բանակցում, լավագույն սակագների և ջերմաստիճանային ռեժիմների ապահովում:
- Համագործակցություն մաքսային մարմինների (ՊԵԿ) և բրոկերների հետ, մաքսային ձևակերպումների վերահսկում:
- Լոգիստիկ ծախսերի վերլուծություն և մատակարարման շղթայի օպտիմալացում:
Requirements
- Կրթություն՝ Բարձրագույն (ցանկալի է տեխնիկական):
- Փորձ՝ Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ ԱՏԳ և միջազգային լոգիստիկայի ոլորտում (արտադրական կամ FMCG/ըմպելիքների ոլորտում փորձը դիտվում է որպես առավելություն):
- Լեզուներ՝ Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց տիրապետում (բանավոր և գրավոր բանակցություններ վարելու հմտություն):
- Ծրագրեր՝ MS Excel (Advanced):
- Անձնային հմտություններ՝ Բանակցային բարձր հմտություններ, վերլուծական մտածողություն, ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշում և ուշադրություն մանրուքներին:
Other
- Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ զբաղվածություն, 5-օրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթի - ուրբաթ, 08:30 - 17:15):
- Վայր՝ ք. Երևան, Իսակովի պող. 8
- Մենք առաջարկում ենք՝
- Աշխատանք միջազգային շուկաներում ճանաչված առաջատար արտադրական ընկերությունում,
- Մասնագիտական աճի լայն հնարավորություններ,
- Մրցունակ վարձատրություն,
- Կայուն աշխատանքային պայմաններ և պրոֆեսիոնալ թիմ: