Խմիչքի բաժնի ապրանքագետ (Կատեգորիկ մենեջեր)

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցYerevanstaffamveröffentlicht 27.08.2026

Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը աշխատանքի է հրավիրում Խմիչքի բաժնի  ապրանքագետների (Կատեգորիկ մենեջեր):

Իրականացնել խմիչքի բաժնի ապրանքատեսականու կառավարում՝ հիմք ընդունելով վաճառքի տվյալները, շուկայի պահանջարկը և մրցակցային վերլուծությունը։

Աշխատել մատակարարների հետ՝ արտադրանքի ընտրության, պայմանագրերի, գների և առաքման ժամկետների շուրջ։

Կազմել ապրանքատեսականու պլան՝ վաճառքի ռազմավարության և սեզոնային առանձնահատկությունների հիման վրա։

Վերլուծել վաճառքի արդյունավետությունը՝ բացահայտելու բարձր պահանջարկ ունեցող և ցածր շրջանառություն ունեցող ապրանքները։

Ապահովել ապրանքների ճիշտ դասավորությունը խանութում/էկրանավորման վայրերում՝ ըստ շուկայական տենդենցների և պրոմո արշավների։

Համագործակցել մարքեթինգի և լոգիստիկայի թիմերի հետ՝ ապրանքների գովազդման և առաքման կազմակերպման նպատակով։

Հետևել պահեստային մնացորդներին և ապահովել օպտիմալ պահեստավորում՝ նվազեցնելու գերբեռնումները կամ պակասուրդը։

Բարձրագույն կրթություն (նախընտրելի է բիզնես կառավարման, մարքեթինգի կամ տնտեսագիտության ոլորտում)։

Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ՝ ապրանքագետի կամ կատեգորիկ մենեջերի պաշտոնում (նախընտրելի է սննդամթերքի կամ խմիչքի ոլորտում)։

Գերազանց վերլուծական և պլանավորման հմտություններ։

Առևտրային հմտություններ և բանակցելու կարողություն մատակարարների հետ։

Աշխատելով Երևան Սիթի Սուպերմարկետների ցանցում Դուք կունենաք՝

Մրցակցային աշխատավարձ,

Բժշկական ապահովագրություն,

Վճարովի հանգստյան օրեր

Տարեկան արձակուրդ 24 աշխատանքային օր