Senior Accountant

«ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» ՍՊԸYerevanstaffamveröffentlicht 03.11.2026
Senior

«Արսենալ ԼՏԴ» Ընկերությունն իր թիմին միանալու նպատակով փնտրում է մոտիվացված և փորձառու ավագ հաշվապահի, ով կկարողանա լիարժեք և արդյունավետ կազմակերպել հաշվապահական հաշվառումը և ապահովել ֆինանսական գործառույթների ճիշտ իրականացումը։

  1. Ընկերության ընթացիք հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրության և հաշվապահական հաշվառման սահմանված սկզբունքների համաձայն
  2. Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում, համադրում և վերահսկողություն
  3. Ապրանքանյութական արժեքների, հումքի, նյութերի և հիմնական միջոցների շարժի ու մնացորդների հաշվառում
  4. Աշխատակիցների աշխատավարձերի, արձակուրդայինների, վերջնահաշվարկների և դրանց հետ կապված հարկերի ու պարտադիր վճարների հաշվարկ
  5. Հարկային հաշվարկների և հաշվետվությունների պատրաստում և ներկայացում գլխավոր հաշվապահին՝ ստուգման և հաստատման նպատակով
  6. Ներմուծման և արտահանման գործարքների հետ կապված հաշվապահական փաստաթղթերի և հաշվառման իրականացում
  7. Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ հաշվապահական և ֆինանսական գործառույթների իրականացում

Ներկայացվող պահանջներ՝

  1. Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  2. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  3. ՀՀ հարկային օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և նորմատիվային ակտերի լավ իմացություն (ԱԱՀ, Շահութահարկ, Եկամտային հարկ, Շրջանառության հարկ և այլն),
  4. Սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան հարկային հաշվետվություններ պատրաստելու և ներկայացնելու պարտադիր փորձ
  5. ՀԾ հաշվապահ ծրագրի իմացություն,
  6. Հայերեն, ռուսերեն և ագլերեն լեզուների բազային իմացություն,
  7. MC office ծրագրերի իմացություն,
  8. Վերջնաժամկերների պահպանում,
  9. Թիմում աշխատելու ունակություն,
  10. Բարձր պատասխանատվության զգացում

Առավելություններ՝

Մրցակցային աշխատավարձ

5 օրյա աշխատանքային շաբաթ 09:00-18:00

Կորպորատիվ միջոցառումներ

Բժշկական ապահովագրություն