Տեղեկատվական թիմի մասնագետ

FINCA UCO CJSCYerevanstaffamveröffentlicht 16.09.2026

ՖԻՆՔԱ Հայաստանը փնտրում է իր Կոնտակտային կենտրոնի տեղեկատվական թիմի մասնագետի (առաջատար և գլխավոր մասնագետները նույնպես կարող են դիմել), ով պատասխանատու է հաճախորդների զանգերին պատասխանելու, նրանց կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու և հաճախորդներին հետաքրքրող տեղեկատվությունը տրամադրելու համար։

Սպասարկել Ընկերություն զանգահարած հաճախորդներին

Կատարել ելքային զանգեր հաճախորդներին` հարցումների և տեղեկատվության պարզաբանման նպատակով,

Իրականացնել հաճախորդների սպասարկում առցանց զրուցարանի միջոցով,

Կատարել հաճախորդի առաջարկությունների, պահանջների և բողոքների վերաբերյալ գրառումներ,

Կառավարել և լուծել հաճախորդների բողոքները՝ իր իրավասության շրջանակներում։  

Հաճախորդների բարդ զանգերի, բողոքների, խարդախությունների, տեխնիկական սխալների դեպքում խնդիրները փոխանցել տեղեկատվական թիմի կամ Կոնտակտային կենտրոնի ղեկավարին,     

Մուտքագրել հաճախորդների բողոքները, հետևել դրանց լուծման ընթացքին,     

Պատրաստել, ներկայացնել և վարել պարբերական  հաշվետվություններ,

Պատասխանել սոցիալական ցանցերի միջոցով եկած հարցումներին,

Կատարել ղեկավար անձնակազմի կողմից տրված այլ հանձնարարականներ։

Բարձրագույն կրթութոյւն,

Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում,

Թիմային աշխատանքի, կազմակերպչական գերազանց հմտություններ,

Գործընթացները վերահսկելու և կառավարելու ունակություն,

Զարգացած վերլուծական մտածողություն,

Հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ,

Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու և առաջացած խնդիրները լուծելու կարողություն,

Սեղմ ժամկետներում և լարված աշխատելու ունակություն,

Պաշտոնական էլեկտրոնային նամակներ գրելու հմտություններ,

Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

Համակարգչային հմտություններ (MS office, AS-Bank)։

Ժամանակի կառավարում

Աշխատանքային գրաֆիկ

Ներկայումս աշխատանքային գրաֆիկը երկուշաբթիից ուրբաթ է՝ 08:30–18:30 միջակայքում։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ առաջիկայում հնարավոր է անցում 5-օրյա հերթափոխային գրաֆիկի՝ ներառյալ շաբաթ և կիրակի օրերը (09:00–22:00)։

Արտոնությունների փաթեթ

Մրցակցային աշխատավարձ

Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)

Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

Բժշկական ապահովագրություն

Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ

Դասընթացներ

Կորպորատիվ միջոցառումներ

Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն