Quality Assurance (QA) Specialist
Muss:QA/Test
About the company
«Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ-ն փնտրում է QA մասնագետի, ում հիմնական պարտականությունն է լինելու ընկերության վճարահաշվարկային համակարգերի և թվային պրոդուկտների բարձր որակի, հուսալիության և անխափան աշխատանքի ապահովումը:
Your tasks
- Իրականացնել ծրագրային ապահովման և թվային պրոդուկտների ձեռքով թեստավորում՝ հայտնաբերելով սխալներն ու հնարավոր խափանումները,
- Մշակել և արդիականացնել թեստավորման սցենարներ և թեստային դեպքեր՝ հիմնվելով բիզնես պահանջների և տեխնիկական փաստաթղթերի վրա,
- Ուսումնասիրել բիզնես գործընթացներն ու համակարգերի գործառնական առանձնահատկությունները՝ թեստավորման արդյունավետ կազմակերպման նպատակով,
- Իրականացնել վճարահաշվարկային համակարգերի և պրոդուկտների գործառնական ու ոչ գործառնական թեստավորում,
- Փաստաթղթավորել հայտնաբերված թերությունները՝ ներկայացնելով դրանց վերարտադրման քայլերը, ակնկալվող և փաստացի արդյունքները,
- Վերլուծել թեստավորման արդյունքները, վերահսկել հայտնաբերված խնդիրների շտկման ընթացքը և անհրաժեշտության դեպքում իրականացնել կրկնակի թեստավորում,
- Համագործակցել ծրագրավորողների, բիզնես թիմի և այլ համապատասխան ստորաբաժանումների հետ՝ խնդիրների բացահայտման և լուծման նպատակով,
- Վերլուծել համակարգերի տեխնիկական և գործառնական առանձնահատկությունները՝ որակի հնարավոր ռիսկերը բացահայտելու համար,
- Իրականացնել թեստային փաստաթղթերի վերանայում և ապահովել դրանց համապատասխանությունը գործող պահանջներին,
- Պատրաստել թեստավորման արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ և ներկայացնել դրանք անմիջական ղեկավարին։
Requirements
- Ծրագրային ապահովման ձեռքով թեստավորման (Manual QA) փորձ,
- Ֆինտեխ կամ վճարահաշվարկային համակարգերի թեստավորման փորձը դիտվում է որպես մեծ առավելություն,
- Թեստ-պլանների, թեստային սցենարների (Test Cases) և թերությունների հաշվետվությունների (Bug Reports) կազմման ու վարման հմտություններ,
- Մոբայլ հավելվածների թեստավորման փորձ (iOS / Android),
- API թեստավորման (Postman) և SQL հիմնական հարցումների (queries) իմացություն,
- Բիզնես պահանջներն ու տեխնիկական առաջադրանքները/նկարագրերը վերլուծելու և հասկանալու ունակություն,
- Ծրագրավորողների և բիզնես թիմերի հետ արդյունավետ համագործակցելու և հաղորդակցվելու հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և մեծ ուշադրություն մանրուքների նկատմամբ։
What we offer
ՄԵԶ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Մասնագիտական զարգացման և նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հնարավորություն,
- Մասնագիտական և համագործակցային աշխատանքային միջավայր,
- Առողջության մասնավոր ապահովագրություն՝ ընկերության գործող պայմաններով,
- Ընկերության կողմից նախատեսված այլ արտոնություններ և առավելություններ,
- Պարբերական թիմբիլդինգներ և կորպորատիվ միջոցառումներ,
- Հատուկ առաջարկներ և զեղչեր՝ գործընկեր կազմակերպություններից։
How to apply
Եթե սիրում ես ուսումնասիրել համակարգերի աշխատանքը, բացահայտել խնդիրները և նպաստել ավելի որակյալ թվային պրոդուկտների ստեղծմանը, ուղարկի՛ր քո ինքնակենսագրականը։
Other
Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - ուրբաթ,
*Աշխատաժամերը՝ ճկուն Հասցե՝** ՀՀ, ք. Երևան, Նորք-Մարաշ, Գարեգին Հովսեփյան 32/6,