Encashment Specialist

Fast Shift LLCYerevanstaffamveröffentlicht 31.08.2026

ֆասթ Շիֆթ Ընկերությունը փնտրում է պատասխանատու, վստահելի և ճշտապահ ինկասացման մասնագետի՝ մեր թիմին միանալու համար:

🛵 Կարևոր նշում. Թեկնածուն պարտադիր պետք է ունենա անձնական ավտոմեքենա և B կարգի վարորդական իրավունք։

Սահմանված երթուղով նշանակված կետերից (վճարային տերմինալներից) կանխիկ գումարի անվտանգ հավաքագրում,

Գումարի ապահով տեղափոխում և սահմանված կարգով հանձնում բանկ,

Ուղեկցող փաստաթղթերի ճշգրիտ լրացում և վարում,

Աշխատանքային գործընթացում կանոնակարգերի և անվտանգության կանոնների խիստ պահպանում։

Վարորդական իրավունքի առկայություն (B կարգ),

Անձնական մարդատար ավտոմեքենայի առկայություն,

Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ,

Լավ ֆիզիկական պատրաստվածություն, արագ կողմնորոշվելու ունակություն,

Դատվածության չունենալու վերաբերյալ պաշտոնական տեղեկանք ներկայացնելու հնարավորություն,

Նմանատիպ աշխատանքային կամ անվտանգության ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն:

Մեզ հետ աշխատելու առավելությունները`  

Վառելիքի ամբողջական փոխհատուցում և ավտոմեքենայի մաշվածության լրավճար,

Աշխատանքային օրենսգրքով սահմանված բոլոր արտոնություններ,

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթ, 

Բժշկական ապահովագրություն,

Աշխատավարձի տարեկան վերանայում,

Կորպորատիվ միջոցառումներ։