Ֆինանսական հաշվետվությունների ծառայության մասնագետ
Ֆասթ Բանկ» ՓԲ Ընկերությունը «Ֆինանսական հաշվետվությունների ծառայության մասնագետ» - ի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից , ով պետք է իրականացնի հետևյալ գործառույթները ՝
ՀՀ ԿԲ ուղարկվող հաշվետվությունների պատրաստում,
Եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում,
Կառավարչական հաշվետվությունների պատրաստում,
Հաշվետվությունների ծրագրավորման աշխատանքների համակարգում,
Հաշվետվությունների կազմման մեթոդաբանության մշակում,
Ճշգրիտ հաշվետվությունների պատրաստման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացում,
Անմիջական ղեկավարի կողմից իր աշխատանքներին վերաբերվող հանձնարարականների կատարում։
Հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն,
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական հաշվետվությունների ոլորտում,
MS Office ծրագրի իմացություն,
Սեղմ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
Վերլուծական հմտություն,
Բարձրագույն կրթություն /ֆինանսական կամ հարակից ոլորտներում։
Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա ։