ՓՄՁ վաճառքի մասնագետ

Fast Bank CJSCYerevanstaffamveröffentlicht 22.10.2026

About the company

«Ֆասթ Բանկ» ՓԲ Ընկերությունը ՓՄՁ վաճառքի մասնագետի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակից։

Your tasks

  • Իրականացնել այցելություններ, հանդիպումներ և բանակցություններ պոտենցիալ հաճախորդների հետ՝ ՓՄՁ պրոդուկտների և ծառայությունների վաճառքի և առաջխաղացման նպատակով,
  • Ներգրավել նոր ՓՄՁ հաճախորդներ և ապահովել վաճառքի սահմանված պլանների կատարումը,
  • Կազմակերպել և իրականացնել կազմակերպության կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ իրազեկման և ներկայացման աշխատանքներ,
  • Ձևավորել և զարգացնել երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերություններ պոտենցիալ և գործող ՓՄՁ հաճախորդների հետ,
  • Վարել հաճախորդների բազան, ապահովել տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը,
  • Կազմել և ներկայացնել պարբերական հաշվետվություններ կատարված աշխատանքի, վաճառքների և ներգրավված հաճախորդների վերաբերյալ,
  • Համագործակցել ներքին ստորաբաժանումների հետ՝ ապահովելով հաճախորդների սպասարկման բարձր որակ,
  • Ապահովել բանկի ներքին կանոնակարգերի և ընթացակարգերի պահպանումը։

Requirements

  • Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel)
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • Վաճառքի, բանակցությունների և ներկայացման հմտություններ
  • Զարգացած հաղորդակցման և սպասարկման կարողություններ
  • Կարգապահության և պատասխանատվության բարձր զգացում
  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հարակից ոլորտում)

What we offer

Աշխատանքային առավելություններ-* Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայիզոնա։