Գանձապահ՝ «Աբովյան» մասնաճյուղում 09:00-18:00 աշխատաժամանակով

Fast Bank CJSCAbovyanstaffamveröffentlicht 22.10.2026

About the company

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն հնարավորությունն է ընձեռնում աշխատանքի անցնել ֆինանսաբանկային ոլորտում և ունենալ մասնագիտական և անձնական արագ աճ։ Եթե դու ուսանող ես կամ նորավարտ, ապա այս աշխատանքի առաջարկը հենց քեզ համար է։

Your tasks

  • Կանխիկ մուտքի և ելքի գործարքների ձևակերպումներ,
  • Վարկերի գումարների տրամադրում և վարկերի մարման գործարքների ձևակերպումներ,
  • Բանկային հաշիվների բացում,
  • Ավանդների ձևակերպում, դադարեցում, երկարաձգում,
  • Փոխանցումների իրականացում,
  • Արտարժույթի առքի և վաճառքի գործարքների ձևակերպումներ,
  • Ինկասացիոն ծառայության միջոցով իրականացվող փոխադրումների կազմակերպում, գործարքների ձևակերպումներ,
  • Կազմակերպության նյութապես պատասխանատու աշխատակիցներին դրամական միջոցների տրամադրում և վերջիններից դրամական միջոցների ընդունում,
  • Առհաշիվ գումարների տրամադրման և ընդունման գործարքների իրականացում,
  • Գանձապահների դրամարկղային գործառնությունների ընթացքում ձևավորված փաստաթղթերի ճշտության ստուգում, հաշվառում, գործառնական օրվա ընթացքում ձևավորված փաստաթղթերի հավաքագրում,
  • Էլեկտրոնային դրամարկղի մատյանի վարում,
  • Մասնաճյուղի դրամական միջոցների ամենօրյա գույքագրման իրականացում,
  • Դրամական միջոցների փաստացի առկա միջոցների և <Գործառնական օր> ծրագրի տվյալների հետ համապատասխանության ապահովում,
  • Գանձապահներին դրամարկղային գործառնությունների համար անհրաժեշտ դրամական միջոցների տրամադրում և վերջնական մնացորդների ընդունում։

Requirements

  • Համակարգչային ծրագրերի բազային իմացություն (MS Word, MS Excel)
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Հաղորդակցման և սպասարկման հմտություններ
  • Սթրեսակայություն և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման կարողություն
  • Կարգապահության և պատասխանատվություն բարձր զգացողություն
  • Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսերի ուսանող

What we offer

Աշխատանքային առավելություններ - Մրցակցային արտոնությունների փաթեթ՝ ներառյալ առողջության ապահովագրություն, կատարողականից կախված տարեկան պարգևավճար և աշխատավարձի վերանայում, ուսուցման հնարավորություն և մասնագիտական զարգացման անհատական ծրագիր, աշխատավայրում սպորտի և յոգայի զոնա։