ՄՌԿ Մասնագետ

Exterior Group LLCYerevanstaffamveröffentlicht 27.10.2026

About the company

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է «Էքստերիեր», «Կերամա Կասա», «Վալան Դեկոր» խանութ-սրահների ցանցը: Զբաղվում ենք շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:

Your tasks

  • Թափուր հաստիքների աշխատանքային նկարագրերի կազմում, աշխատանքի հայտարարությունների պատրաստում և տեղադրում։
  • Համագործակցություն հավաքագրման գործակալությունների, համալսարանների հետ։
  • CV-ների ուսումնասիրություն, թեկնածուների նախնական ընտրություն, հարցազրույցների վարում։
  • Թեկնածուների բազայի վարում, տվյալների թարմացում և մերժման նամակների ուղարկում։
  • Նոր աշխատակիցների ուսուցման ընթացքի կազմակերպում, ադապտացիայի վերահսկում։
  • HR գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների և ընթացիկ անհրաժեշտ ֆայլերի պատրաստում։
  • Աշխատակիցների անձնական գործերի հավաքագրում, ձևավորում և վարում։
  • Գործընկերոջ բացակայության դեպքում նրա գործառույթների փոխարինում։
  • HR բաժնի մյուս գործառույթներում և ընթացիկ աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն։
  • Պայմանագրերի կազմում

Requirements

Փնտրում ենք աշխույժ, բարեհամբույր, ակտիվ և հաղորդակցվող HR մասնագետի, ով սիրում է մարդկանց հետ շփվել, արագ կողմնորոշվում է տարբեր իրավիճակներում ։ Մասնագետի հիմնական պարտականությունը լինելու է աշխատակիցների հավաքագրման գործընթացի կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաև HR բաժնի ընթացիկ աշխատանքներին մասնակցությունը։

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է կառավարման ոլորտում)։
  • Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ։
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն։
  • Հայերենի գերազանց անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Գործնական շփման էթիկայի իմացություն և պահպանում։
  • Հաղորդակցման, հարցազրույց վարելու, միջանձնային շփման և ներկայացման հմտություններ։
  • Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու ունակություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, ինքնուրույն աշխատելու կարողություն:
  • Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն։
  • Ակտիվ, նախաձեռնող և բարեհամբույր հաղորդակցման հմտություններ ։
  • Մարդկանց հետ շփվելու և նոր կապեր հաստատելու ցանկություն։
  • Թիմում աշխատելու հմտություններ
  • Միաժամանակ մի քանի առաջադրանք արդյունավետ կառավարելու և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու կարողություն։
  • MS Office-ի և այլ անհրաժեշտ թվային գործիքների լավ տիրապետում:

Other

Հավելյալ նշումներ Աշխատանքային օրեր և ժամեր Հնգօրյա գրաֆիկ

ժամերը՝ 09:00-18:00 Վայրը՝ Դավիթ Բեկի 134/4