Նոտարական ձևակերպումների մասնագետ

EvocabankYerevanstaffamveröffentlicht 24.09.2026

Աշխատատեղի նկարագրություն՝

Evoca-ն փնտրում է Նոտարական ձևակերպումների մասնագետ, ով պատասխանատու կլինի բաժնի կողմից կազմված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

բժշկական ապահովագրություն,

ճամփորդական ապահովագրություն,

Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,

տոնական և տարեվերջյան բոնուսներ,

բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,

վճարվող հանգստյան օրեր,

սպորտ փաթեթ,

անգլերեն լեզվի դասընթացներ,

շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ՝

բաժնի կողմից պատրաստված պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման ու պետական գրանցման գործընթացի կազմակերպում և համակարգում,

պայմանագրերի վավերացման նպատակով Բանկ-հաճախորդ և Բանկ-նոտարական գրասենյակ արդյունավետ հաղորդակցության ու կապի ապահովում,

նոտարական վավերացումից հետո պայմանագրային փաթեթի ամբողջականության և պատշաճ հավաքագրման ապահովում,

բաժնի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և ընթացիկ առաջադրանքների ճշգրիտ ու ժամանակին կատարում:

Ներկայացվող պահանջներ՝

բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում),

առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,

MS Office փաթեթի գերազանց իմացություն (AS-Bank ծրագրի իմացությունը կիտվի որպես առավելություն),

հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

թիմում արդյունավետ աշխատելու և համագործակցելու ունակություն,

արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և խնդիրների արդյունավետ լուծման հմտություններ:

Ինչպե՞ս դիմել՝

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)  cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Նոտարական ձևակերպումների մասնագետ»։

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.