Պայմանագրային ապահովման ավագ մասնագետ
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է պայմանագրային ապահովման ավագ մասանգետ, ով պատասխանատու կլինի վարկային հայտերի շրջանակում Բանկի օգտին գրավադրվող գույքերի մասով առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգման համար: Կիրականացնի Բանկի աշխատակիցների անհրաժեշտ իրավական սպասարկում և խորհրդատվություն, բանկի հաճախրոդների ըստ անհրաժեշտության իրավական խորհրդատվության իրականացում` ապահովելով գործընթացների համապատասխանությունը գործող օրենսդրությանը և ներքին կարգավորումներին։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
բժշկական ապահովագրություն,
ճամփորդական ապահովագրություն,
Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
տոնական և տարեվերջյան բոնուսներ,
բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
վճարվող հանգստյան օրեր,
սպորտ փաթեթ,
անգլերեն լեզվի դասընթացներ,
շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ՝
Վարկային հայտերի շրջանակում Բանկի օգտին գրավադրվող գույքերի մասով առկա իրավունքները հավաստող փաստաթղթերի իրավաչափության և օրինականության ստուգում, առկա թերությունների և իրավական ռիսկերի մասին եզրակցության տրամադրում,
գործող վարկային և գրավի պայմանագրերի փոփոխություն և համապատասխանեցում Բանկի ներքին իրավական ակտերին, ՀՀ ԿԲ պահանջներին և ՀՀ օրենսդրությանը,
Բանկի ներքին իրավական ակտերի դիտարկում, վերլուծություն և համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը,
հաճախորդների դիմումներին՝ պայմանագրերի դրույթների պարզաբանման կամ փոփոխության վերաբերյալ պատասխանների տրամադրում,
Բանկի աշխատակիցներին անհրաժեշտ իրավական սպասարկում և խորհրդատվություն, Բանկի հաճախորդների ըստ անհրաժեշտության իրավական խորհրդատվություն:
Ներկայացվող պահանջներ՝
բարձրագույն իրավաբանական կրթություն,
Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ՝ առնվազն 2 տարի (ցանկալի է՝ պայմանագրային կամ իրավաբանական ոլորտում),
ՀՀ ԿԲ կանոնակարգերի, ՀՀ քաղաքացիական օրենսդրության և բանկային գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի լավ իմացություն,
վարկային, գրավի և այլ բանկային պայմանագրերի մշակման և իրավական փորձաքննության փորձ,
անգլերենի և ռուսերենի լավ իմացություն (գրավոր և բանավոր),
իրավական փաստաթղթերի մշակման և վերլուծական մտածողության բարձր կարողություններ,
մանրուքներին ուշադրություն և պատասխանատվության բարձր զգացում։
Ինչպե՞ս դիմել՝
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Պայմանագրային ապահովման ավագ մասնագետ»:
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.