Head Nurse
About the company
«Estetime» մազերի փոխպատվաստման կլինիկան փնտրում է պատասխանատու, կազմակերպված և նախաձեռնող ավագ բուժքույր՝ մեր բժշկական թիմին միանալու համար։
Your tasks
- Կազմակերպել և վերահսկել բուժքույրական անձնակազմի ամենօրյա աշխատանքը։
- Համակարգել բուժքույրերի աշխատանքը մազերի փոխպատվաստման միջամտությունների ընթացքում։
- Ապահովել միջամտությունների համար անհրաժեշտ գործիքների, սարքավորումների և բժշկական պարագաների պատրաստվածությունը։
- Վերահսկել սանիտարահիգիենիկ, ասեպտիկայի, հակասեպտիկայի և ստերիլիզացման կանոնների պահպանումը։
- Հետևել բժշկական նյութերի պաշարներին, պահպանման պայմաններին և ժամանակին կազմակերպել դրանց համալրումը։
- Վերահսկել բուժքույրական փաստաթղթերի վարումը և աշխատանքային ընթացակարգերի պահպանումը։
- Ապահովել արդյունավետ համագործակցություն բժիշկների և կլինիկայի մյուս աշխատակիցների հետ։
- Մասնակցել աշխատանքային գործընթացների բարելավմանը և նոր աշխատակիցների ուսուցմանը։
Requirements
- Միջին մասնագիտական բժշկական կրթություն՝ բուժքրոջ որակավորմամբ։
- Բուժքույրական աշխատանքի համապատասխան փորձ։
- Ավագ բուժքրոջ կամ թիմի կառավարման փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Սանիտարահիգիենիկ նորմերի, ստերիլիզացման և վարակի կանխարգելման սկզբունքների իմացություն։
- Կազմակերպչական և հաղորդակցման զարգացած հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
- Թիմում աշխատելու և աշխատանքային խնդիրներն արդյունավետ լուծելու կարողություն։
- Վիրահատարանում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
How to apply
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ նշելով «Ավագ բուժքույր» հաստիքը։
Հարցերի դեպքում զանգահարել 095686810 հեռախոսահամարին։