Սերվիս կենտրոնի տնօրեն
Eldrive Սերվիս կենտրոնը աշխատանքի հրավիրում իր նոր Առաջնորդին, ով կկազմակերպի սերվիսի ամբողջական և արդյունավետ գործունեությունը
Սերվիս կենտրոնի ամենօրյա գործունեության ամբողջական կազմակերպում և վերահսկում։
Սերվիս կենտրոնի աշխատանքային գործընթացների, ներքին կանոնների և սպասարկման ստանդարտների մշակման և պահպանման ապահովում։
Ավտոմեքենաների ընդունման, ախտորոշման, վերանորոգման, սպասարկման և հանձնման գործընթացների վերահսկում։
Աշխատանքների ճիշտ բաշխում և սպասարկման ժամկետների պահպանման վերահսկողություն։
Սերվիս կենտրոնի աշխատակիցների՝ մեխանիկների, վարպետների, ընդունողների և այլ մասնագետների աշխատանքի կազմակերպում և վերահսկում։
Թիմի աշխատանքի արդյունավետության գնահատում, KPI-ների սահմանում և արդյունքների մշտական մոնիթորինգ։
Անհրաժեշտության դեպքում աշխատակիցների ընտրության, վերապատրաստման և մասնագիտական զարգացման գործընթացներին մասնակցություն։
Հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի ապահովում և բարդ/կոնֆլիկտային իրավիճակների կարգավորում։
Հաճախորդների բողոքների և դժգոհությունների ուսումնասիրում, պատճառների բացահայտում և համապատասխան լուծումների իրականացում։
Սերվիս կենտրոնի եկամուտների, ծախսերի, շահութաբերության և հիմնական գործառնական ցուցանիշների վերահսկում։
Սերվիսի վաճառքների և լրացուցիչ ծառայությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում։
Պահեստամասերի և անհրաժեշտ նյութերի պահանջարկի պլանավորման և առկայության վերահսկում՝ գնումների բաժնի հետ համագործակցությամբ։
Պահեստամասերի օգտագործման, ծախսերի և աշխատանքների ինքնարժեքի վերահսկում։
Մատակարարների և գործընկերների հետ համագործակցության կազմակերպում՝ անհրաժեշտության դեպքում։
Սերվիս կենտրոնի արտադրողականության բարձրացման և ծախսերի օպտիմալացման ուղղությամբ առաջարկների մշակում և իրականացում։
Սարքավորումների, գործիքների և աշխատանքային տարածքի պատշաճ վիճակի վերահսկում։
Աշխատանքի անվտանգության, տեխնիկական և ներքին ստանդարտների պահպանման վերահսկողություն։
Սերվիս կենտրոնի գործունեության վերաբերյալ պարբերական հաշվետվությունների և վերլուծությունների ներկայացում ղեկավարությանը։
Շուկայի, մրցակիցների և ավտոսպասարկման ոլորտի միտումների ուսումնասիրում և զարգացման նոր հնարավորությունների առաջարկում։
Նոր ծառայությունների ներդրման և սերվիս կենտրոնի ծառայությունների տեսականու ընդլայնման առաջարկների ներկայացում։
Ընկերության այլ ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության ապահովում՝ հատկապես վաճառքի, պահեստամասերի, ֆինանսների, HR-ի և մարքեթինգի ուղղություններով։
Սերվիս կենտրոնի ռազմավարական և գործառնական նպատակների իրականացման ապահովում։
Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է տեխնիկական, կառավարման, տնտեսագիտական կամ հարակից ոլորտում։
Սերվիս կենտրոնի, ավտոմոբիլային ոլորտի կամ խոշոր սպասարկման կառույցի կառավարման ոլորտում աշխատանքային փորձ։
Ղեկավար պաշտոնում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման գործընթացների ընդհանուր պատկերացում։
Ֆինանսական և գործառնական ցուցանիշների վերլուծության կարողություն։
KPI-ների սահմանման և թիմի արդյունավետության կառավարման փորձ։
Բարձր զարգացած կազմակերպչական և առաջնորդության հմտություններ։
Բանակցելու և բարդ իրավիճակներ կառավարելու կարողություն։
Հաճախորդների սպասարկման բարձր ստանդարտների ընկալում։
MS Office, հատկապես Excel-ի լավ իմացություն։
Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը՝ ցանկալի։
Առաջնորդական մտածելակերպ
Բարձր պատասխանատվություն
Արդյունքահեն մոտեցում
Վերլուծական մտածողություն
Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
Կոնֆլիկտների արդյունավետ կառավարման հմտություն
Կարգապահություն և հետևողականություն
Հաճախորդակենտրոն մոտեցում
Թիմ կառուցելու և զարգացնելու կարողություն