Կորպորատիվ վաճառքների վաճառքի մենեջեր
Պատասխանատու է կորպորատիվ հաճախորդների ներգրավման, վաճառքի գործընթացի ամբողջական կառավարման, երկարաժամկետ գործարար հարաբերությունների ձևավորման և վաճառքի պլանների իրականացման համար։
Նոր կորպորատիվ հաճախորդների ակտիվ որոնում և ներգրավում
Կորպորատիվ հաճախորդների բազայի ձևավորում, զարգացում և պահպանում
Հաճախորդների կարիքներն ու նախընտրությունների բացահայտում
Ներկայացնել ավտոմեքենաների տեխնիկական տվյալները, հնարավորությունները և առավելությունները
Իրականացնել ավտոմեքենաների վաճառք՝ սկսած առաջին շփումից մինչև գործարքի ավարտ
Պատրաստել վաճառքի առաջարկներ
Ներկայացնել ֆինանսավորման, ապառիկի կամ լիզինգի տարբերակները
Վարել վաճառքի փաստաթղթերի ձևակերպման գործընթացը
Պահպանել և զարգացնել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ
Պատասխանել հաճախորդների հարցերին հեռախոսով, էլ. փոստով կամ սոցիալական ցանցերով
Իրականացնել հետվաճառքային կապ հաճախորդների հետ
Իրականացնել սահմանված վաճառքի պլանը
Նպաստել վաճառքի ծավալների աճին
Հետևել շուկայի միտումներին և հաճախորդների պահանջներին
Վարել հաճախորդների տվյալների բազան (CRM համակարգ` Bitrix 24)
Գրանցել վաճառքի գործընթացները և հաճախորդների դիմումները
Պատրաստել վաճառքի հաշվետվություններ
Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ տեխնիկական ուղղվածությամբ)
Վաճառքի ոլորտում առնվազն 5 տարվա փորձ (նախընտրելի է ավտոմեքենաների ոլորտում կամ նմանատիպ պրոդուկտի հետ փորձ)
Կորպորատիվ վաճառքների ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
B2B վաճառքների և բանակցությունների լավ իմացություն։
Նոր հաճախորդներ ինքնուրույն ներգրավելու և վաճառքի ձագար կառուցելու կարողություն։
Բանակցելու, համոզելու և առարկությունների հետ աշխատելու զարգացած հմտություններ։
Շփման գերազանց հմտություններ և բանակցելու կարողություն
Սեփական ժամանակի արդյունավետ կառավարում
Հայերենի տիրապետում, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը՝ առավելություն
MS Office և CRM` Bitrix 24 համակարգերի տիրապետում՝ ցանկալի է
Մրցակցային աշխատավարձ + բոնուսային համակարգ (շատ բարձր տոկոսներ)
Ճկուն աշխատանքային միջավայր
Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն
Բարեկամական և աջակցող Թիմ