Project manager

El DriveYerevanstaffamveröffentlicht 03.09.2026
Muss:AgileScrum

Թիմին փնտրում է բիզնես մտածողությամբ և տեխնոլոգիական տեսլականով Project Manager, ով կաջակցի ռազմավարական նախաձեռնությունների իրականացման, գործընթացների ավտոմատացման, IT լուծումների ներդրման և նախագծերի արդյունավետ կառավարման հարցերում։

Համագործակցել բիզնեսի զարգացման տնօրենին՝ նախագծերի պլանավորման, իրականացման և վերահսկման գործընթացում

Կառավարել բիզնես գործընթացների վերանայման, օպտիմալացման և ավտոմատացման ծրագրերը

Ներդնել և վերահսկել ERP, CRM կամ այլ թվային գործիքներ՝ ըստ ընկերության կարիքների

Կազմակերպել բիզնես ստորաբաժանումների միջև արդյունավետ համագործակցություն

Վերլուծել ընթացիկ գործառույթներն ու առաջարկել տեխնոլոգիական բարելավումներ

Հետևել նախագծերի ժամանակացույցին, բյուջեին, ռիսկերին և արդյունքներին

Պատրաստել հաշվետվություններ և առաջընթացի ներկայացումներ ղեկավարությանը

Աջակցել նոր բիզնես մոդելների մշակմանն ու փորձարկմանը

Հետևել տեխնոլոգիական թրենդներին և նորարար լուծումների ինտեգրմանը

Բարձրագույն կրթություն՝ բիզնեսի կառավարում, տեղեկատվական տեխնոլոգիաներ կամ հարակից ոլորտում

Առնվազն 3 տարվա փորձ՝ Project Manager կամ բիզնեսի ավտոմատացման/IT համակարգերի ներդրման ոլորտում

Բիզնես գործընթացների քարտեզագրման, վերլուծության և օպտիմալացման փորձ

CRM, ERP, բիզնես անալիտիկայի գործիքների և IT նախագծերի կառավարման փորձ (օր.՝ Jira, Trello, Monday.com)

Թիմերի ղեկավարում, միջբաժանային համագործակցության ձևավորում

Agile/Scrum մեթոդաբանության իմացություն՝ առավելություն

Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն, ռուսերենը՝ ցանկալի

Բարձր կազմակերպվածություն, ռազմավարական և վերլուծական մտածողություն

1C և Bitrix ծրագրերի լավ իմացություն

·  Մրցունակ աշխատավարձ՝ փորձի համապատասխան

·  Համագործակցություն միջազգային գործընկերների հետ

·  Դինամիկ և առաջադեմ թիմ