EFES 50 WAVES sales program
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը մեկնարկում է EFES 50 WAVES դինամիկ և մրցակցային ծրագիրը, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց մասնագիտական ուղին վաճառքներում և դառնալ ոլորտի իրական պրոֆեսիոնալներ։
EFES 50 Waves-ը մրցութային ծրագիր է, որի մրցութային փուլերը հաղթահարելուց հետո թեկնածուն անմիջապես կընդունվի աշխատանքի և հնարավորություն կստանա սովորել վաճառքի տեսական և գործնական գիտելիքներ ոլորտի լավագույն մասնագետներից։ Ծրագիրը նրանց համար է, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան զրոյից, բացահայտել վաճառքների հմտությունները և սահմանել ոլորտի զարգացման նոր ուղին։ Ծրագիրը ենթադրում է ամբողջ դրույք (երկուշաբթիից ուրբաթ, 09:00–18:00) զբաղվածություն։ Ծրագրի մասնակիցներն ընտրվելու են մրցութային եղանակով:
Ի՞նչ ձևաչափով է իրականացվելու ծրագիրը․
Մրցութային ընդունելություն
Ընտրված թեկնածուների անմիջապես աշխատանքի ընդունում
4 շաբաթյա ուսուցում որպես աշխատանքի ընդունման գործընթացի մաս
Արդյունքների վրա հիմնված եկամուտ
Ծրագրի շրջանակում առաջին թեստավորումն իրականացվելու է մայիսի 13-ին։
Ի՞նչ կստանա թեկնածուն ծրագրին դիմելով
նոր սկիզբ կարիերայում՝ անհատականացված զարգացման պլանով
վաճառքի գիտելիքներ և հմտություններ
բարձր եկամտաբերությամբ աշխատանք ԷՖԵՍ-ում
հիշարժան փորձառություն, նոր նեթվորք և նոր մարտահրավերներ
Ինչպես դիմել՝ Եթե հետաքրքրված եք ծրագրով, խնդրում ենք անցնել https://www.efes.am/50waves հղումով և լրացնել մրցութային առաջին փուլի համար նախատեսված հայտը:
Ինչպե՞ս է ընթանալու հաջորդ փուլը՝
- Ձեր հայտը կդիտարկվի EFES-ի թիմի կողմից,
- Այս փուլը հաղթահարած թեկնածուները կստանան հրավեր մրցութային երկրորդ փուլին մասնակցելու համար,
- Մրցութային երկրորդ փուլը կմեկնարկի մայիսի 13-ից ,
- Օրվա ընթացքում Ձեզ սպասվում են թեստավորում և գործնական առաջադրանքներ։
Ի՞նչ է սպասվում մրցութային երկրորդ փուլից հետո՝ Երկրորդ փուլի արդյունքներով մենք կընտրենք լավագույն թեկնածուներին, որոնց կներկայացվի առաջարկ՝
- աշխատանքի ընդունում EFES-ում ծրագրի առաջին իսկ օրից
- մասնակցություն 4 շաբաթ տևողությամբ վճարվող ուսուցմանը՝ որպես աշխատանքի ընդունման գործընթացի մաս:
EFES 50 Waves-ը պարզապես մուտք չէ մասնագիտություն։
Սա ընտրություն է, որից հետո Դուք դառնում եք թիմի անդամ և սկսում գումար վաստակել։
Եթե պատրաստ եք ընդունել այս մարտահրավերը, կարող եք լրացնել մասնակցության հայտը: