Administrative Assistant
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր թիմը և փնտրում ակտիվ, նախաձեռնող և պատասխանատու Ադմինիստրատիվ օգնականի։
Գրասենյակի ադմինիստրատիվ աշխատանքների կազմակերպում և համակարգում,
Առաքումների կազմակերպում և դրանց ընթացքի վերահսկում,
Արխիվային փաստաթղթերի վարում և դասակարգում,
Պահեստի հաշվառում, ապրանքների շարժի վարում և վերահսկում,
Գրասենյակային անհրաժեշտ պարագաների ապահովում,
Մարքեթինգային գործառնությունների աջակցություն, այդ թվում՝ կորպորատիվ նվերների առաքման կազմակերպում, նկարահանումների ադմինիստրատիվ կազմակերպում և ռեկվիզիտների ձեռքբերման աջակցություն,
Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում։
Բարձրագույն կրթություն,
Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ,
Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
Կազմակերպչական հմտություններ և նախաձեռնողականություն,
Ժամանակի արդյունավետ կառավարման և աշխատանքների պլանավորման հմտություններ,
Սահմանված ժամկետների պահպանման և աշխատանքների արդյունավետ պլանավորման հմտություններ,
Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
Թիմային աշխատանքի և համագործակցության կար,
Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն,
Կարգապահություն և պատասխանատվություն։
Մրցակցային աշխատավարձ
Առողջության կամավոր ապահովագրություն
Ուսուցման հնարավորություն
Մասնագիտական աճի հնարավորություն
Պրոֆեսիոնալ թիմ
Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն
Անհատական հատկանիշներն իրացնելու հնարավորություն