Production Technical Director
Էկոպրոֆ ընկերությունը փնտրում է արտադրության տեխնիկական տնօրեն, ով կստանձնի արտադրական գործընթացների կառավարումը՝ ապահովելով արտադրության արդյունավետությունը, որակը, թիմի արդյունավետ աշխատանքը:
Կազմակերպել և վերահսկել արտադրամասի ամենօրյա աշխատանքը, ապահովել արտադրական պլանի կատարումը սահմանված ժամկետներում,
Կառավարել արտադրության աշխատակիցների աշխատանքը, վերահսկել սահմանված ցուցանիշների կատարումը,
Վերահսկել արտադրական սարքավորումների և հաստոցների արդյունավետ շահագործումը, կազմակերպել տեխնիկական խնդիրների օպերատիվ լուծումը,
Ապահովել հումքի և նյութերի արդյունավետ օգտագործումը՝ նվազեցնելով կորուստներն ու արտադրական խոտանը,
Վերահսկել արտադրական ստանդարտների և արտադրանքի որակի պահանջների պահպանումը,
Բացահայտել արտադրական գործընթացների խոչընդոտները և ապահովել դրանց արագ ու արդյունավետ լուծումը,
Ապահովել աշխատանքային կարգապահության, ինչպես նաև աշխատանքի անվտանգության պահանջների պահպանումը,
Կազմել և ներկայացնել հաշվետվություններ արտադրական գործընթացների, արդյունքների և խնդիրների վերաբերյալ,
Իրականացնել հաստիքից բխող այլ պարտականություններ։
Բարձրագույն կրթություն,
Առնվազն 5-7 տարվա աշխատանքային փորձ համապատասխան հաստիքում,
Արտադրական սարքավորումների, հաստոցների, դրանց աշխատանքի սկզբունքների և տեխնիկական սպասարկման վերաբերյալ խորացված գիտելիքներ,
Համակարգչային գիտելիքներ (MS Office, 1C ծրագրերի լավ տիրապետում, Power BI-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
Թիմի կառավարման, կատարողականի վերահսկման, առաջնորդության հմտություն,
Զարգացած վերլուծական և խնդիրների լուծման հմտություն,
Բարձր պատասխանատվություն, կարգապահություն և արդյունքներին միտված մոտեցում,
Կազմակերպչական հմտություն։
Աշխատանքային գրաֆիկ ՝ երկ-ուրբ 09։00-18։00, շբթ՝ 09։00-16։00