Տնտեսական հարցերի բաժնի օգնական

EASYYerevanstaffamveröffentlicht 11.11.2026

Easy ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ տնտեսական հարցերով օգնականի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և հաղորդակցման գերազանց հմտություններ։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը և նորարարությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

  • Պահեստ մուտքագրվող ապրանքների ընդունում, քանակական և որակական ստուգում, ինչպես նաև ըստ պահանջի դրանց բացթողում համապատասխան բաժիններին։
  • Պահեստում առկա ապրանքանյութական արժեքների պարբերական հաշվառում, մնացորդների վերահսկում և տվյալների մուտքագրում համակարգ:
  • Պահեստում ապրանքների դասավորվածության, մաքրության և անվտանգության կանոնների պահպանում։
  • Գրասենյակի կամ տարածքի տնտեսական սարքավորումների (սուրճի մեքենաներ, ջրի ապարատներ, լուսավորություն) սարքին վիճակի վերահսկում։
  • Գրասենյակում կենցաղային կամ տեխնիկական անսարքությունների հայտնաբերում և դրանց կարգավորում (ընթացիկ նորոգումներ)։
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել գրասենյակում առաջացած փոքր տեխնիկական և կենցաղային խնդիրների կարգավորում կամ կազմակերպել դրանց լուծումը։
  • Ըստ անհրաժեշտության՝ մասնակցել գնումների գործընթացին և աջակցել համապատասխան կազմակերպչական աշխատանքներին։
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի շրջանակներում այլ հանձնարարություններ։
  • Ազնվություն, կազմակերպվածություն , պատասխանատվության բարձր զգացում։
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներին արդյունավետ արձագանքելու ունակություն։
  • Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն։
  • Պահեստային մնացորդների հաշվառման և ստուգման հմտություն։
  • Excel- ի բազային իմացություն։
  • Տեխնիկական և կենցաղային փոքր խնդիրներ ինքնուրույն կարգավորելու գործնական հմտություններ։
  • Պահեստում կամ վարչատնտեսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, և Դուք հետաքրքրված եք միանալու ԻզիՓեյ թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել tntesakan-hartseri-bazhni-ognakan.easypay@e.hirebee.ai էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագրի դաշտում նշելով տվյալ հաստիքի անվանումը։