Գնումների և տնտեսական հարցերի բաժնի օգնական

Easy PayYerevanstaffamveröffentlicht 16.09.2026

EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ տնտեսական հարցերով օգնականի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և հաղորդակցման գերազանց հմտություններ։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը և նորարարությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։

Պահեստ մուտքագրվող ապրանքների ընդունում, քանակական և որակական ստուգում, ինչպես նաև ըստ պահանջի դրանց բացթողում համապատասխան բաժիններին։

Պահեստում առկա ապրանքանյութական արժեքների պարբերական հաշվառում, մնացորդների վերահսկում և տվյալների մուտքագրում համակարգ:

Պահեստում ապրանքների դասավորվածության, մաքրության և անվտանգության կանոնների պահպանում։

Գրասենյակի կամ տարածքի տնտեսական սարքավորումների (սուրճի մեքենաներ, ջրի ապարատներ, լուսավորություն) սարքին վիճակի վերահսկում։

Գրասենյակում կենցաղային կամ տեխնիկական անսարքությունների հայտնաբերում և դրանց կարգավորում (ընթացիկ նորոգումներ)։

Անհրաժեշտության դեպքում իրականացնել գրասենյակում առաջացած փոքր տեխնիկական և կենցաղային խնդիրների կարգավորում կամ կազմակերպել դրանց լուծումը։

Ըստ անհրաժեշտության՝ մասնակցել գնումների գործընթացին և աջակցել համապատասխան կազմակերպչական աշխատանքներին։

Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի շրջանակներում այլ հանձնարարություններ։

Ազնվություն, կազմակերպվածություն , պատասխանատվության բարձր զգացում։

Արագ կողմնորոշվելու և խնդիրներին արդյունավետ արձագանքելու ունակություն։

Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն։

Պահեստային մնացորդների հաշվառման և ստուգման հմտություն։

Excel- ի բազային իմացություն։

Տեխնիկական և կենցաղային փոքր խնդիրներ ինքնուրույն կարգավորելու գործնական հմտություններ։

Պահեստում  կամ վարչատնտեսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, և Դուք հետաքրքրված եք միանալու ԻզիՓեյ թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել tntesakan-hartserov.easypay@e.hirebee.ai  էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագրի դաշտում նշելով տվյալ հաստիքի անվանումը։

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.