Զանգերի կենտրոնի խորհրդատու(ցերեկային հերթափոխ)
EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ Զանգերի կենտրոնի խորհրդատուի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և հաղորդակցման գերազանց հմտություններ։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը և նորարարությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։
Արձագանքել զանգերի և էլեկտրոնային փոստի միջոցով ստացված խնդիրներին, ապահովել Ընկերության հաճախորդների հետ հետադարձ կապը,
տեսակավորել, ձևակերպել, գրանցել և ուղղորդել խնդիրները, համապատասխան ստորաբաժանումներին,
իրազեկել հաճախորդներին խնդիրների լուծման արդյունքների մասին,
Ընկերության ներքին ընթացակարգերով սահմանված իրավասությունների և գործելակերպի շրջանակներում արագ լուծել հաճախորդների խնդիրները,
իրականացնել պատշաճ սպասարկում,
հաճախորդներին ծանոթացնել նոր պրոդուկտների հետ,
իրականացնել նպատակային հարցումներ, ներկայացնել նոր առաջարկներ, սպասարկման հետ կապված այլ գործառույթներ։
Բարձրագույն կրթություն,
աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում ցանկալի է,
հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
հաճախորդների հետ շփման կարողություն,
վերլուծելու ունակություն,
արագ կողմնորոշվելու ունակություն,
թիմային աշխատանք։
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին, և Դուք հետաքրքրված եք միանալու ԻզիՓեյ թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV, Resume) ուղարկել zangeri-kentron.easypay@e.hirebee.ai էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագրի դաշտում նշելով տվյալ հաստիքի անվանումը։
Ansprechpartner
Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.