Automotive Service Advisor
Hongqi բռենդի պաշտոնական ներկայացուցիչ E-Auto ընկերությունը փնտրում է արհեստավարժ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման խորհրդատուի մեր տեխնիկական սպասարկման թիմին միանալու համար:
Անհատապես և/կամ հեռախոսով խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին
Հաճախորդի ցանկությամբ կատարել վերանորոգման և սպասարկման նախնական արժեքի հաշվարկ
Կատարել հաճախորդների նախնական գրանցում վերանորոգման աշխատանքների համար
Ընտրել և առաջարկել անհրաժեշտ պահեստամասերը
Իրականացնել հաճախորդի տրանսպորտային միջոցի ընդունում և ձևակերպել անհրաժեշտ փաստաթղթերը՝ համաձայն սահմանված կարգի
Վերահսկել վերանորոգման աշխատանքների ընթացքը ամբողջ գործընթացի ընթացքում
Համաձայնեցնել հաճախորդի հետ լրացուցիչ աշխատանքների ծավալը, արժեքը և ժամկետները
Հանձնել տրանսպորտային միջոցը հաճախորդին՝ ապահովելով փաստաթղթերի ամբողջական փաթեթը
Ապահովել բարձր մակարդակի հաճախորդների սպասարկում և գոհունակություն
Բարձրագույն կամ միջին մասնագիտական տեխնիկական կրթություն
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
Հաճախորդների սպասարկման փորձ՝ պարտադիր
Վաճառքի փորձ՝ խիստ ցանկալի
Ավտոմեքենայի կառուցվածքի լավ իմացություն
Զարգացած հաղորդակցման հմտություններ, այդ թվում՝ հեռախոսով բանակցելու ունակություն
Կազմակերպվածություն և բազմախնդիր աշխատանք կատարելու կարողություն
Պարկեշտ, ազնիվ և մարդամոտ վերաբերմունք