International Logistics Specialist

DELTAYerevanstaffamveröffentlicht 10.11.2026

Դելտա ՍՊԸ-ն փնտրում է փորձառու և նախաձեռնող լոգիստիկայի մասնագետի, ով պատասխանատու կլինի միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և վերահսկման համար՝ մասնավորապես Եվրոպայի և Չինաստանի ուղղություններով։

  • Միջազգային բեռնափոխադրումների կազմակերպում և վերահսկում։
  • Եվրոպայի և Չինաստանի մատակարարների ու լոգիստիկ գործընկերների հետ համագործակցություն։
  • Բեռնափոխադրումների պայմանների, ժամկետների և ծախսերի վերահսկում։
  • Փոխադրման արդյունավետ և օպտիմալ տարբերակների ընտրություն։
  • Միջազգային փաստաթղթաշրջանառության կազմակերպում։
  • Բարձրագույն կրթություն։
  • Լոգիստիկայի կամ միջազգային բեռնափոխադրումների ոլորտում աշխատանքային փորձ։
  • Միջազգային լոգիստիկայի ոլորտում փորձ, մասնավորապես՝ Եվրոպայի և Չինաստանի ուղղություններով։
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն։
  • Բանակցելու և հաղորդակցվելու զարգացած հմտություններ։
  • Պատասխանատվություն, կազմակերպվածություն և նախաձեռնողականություն։

Մենք առաջարկում ենք

  • Կայուն աշխատանք։
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
  • Աշխատանք պրոֆեսիոնալ թիմում։