Աշխատավարձային նախագծերի պատասխանատու, Վաճառքների համակարգման բաժին

Converse BankYerevanstaffamveröffentlicht 28.10.2026

About the company

Կոնվերս բանկը փնտրում է Աշխատավարձային համագործակցությունների պատասխանատուի, ով կիրականացնի թիմի արդյունավետ կառավարումը, նոր գործընկեր կազմակերպությունների ներգրավումն ու գործող գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, աշխատավարձային նախագծերի իրականացումը, սահմանված թիրախային ցուցանիշների կատարումը և համագործակցության գործընթացների շարունակական բարելավումը։

Your tasks

  • Ղեկավարել աշխատավարձային համագործակցությունների թիմի աշխատանքը՝ ապահովելով աշխատանքների պլանավորումը, պարտականությունների բաշխումը և աշխատակիցների մասնագիտական զարգացումը։
  • Մշակել և իրականացնել նոր գործատու կազմակերպությունների ներգրավման ու աշխատավարձային համագործակցությունների ընդլայնման ծրագրեր։
  • Կազմակերպել և վարել բանակցություններ կազմակերպությունների ղեկավարների ու պատասխանատուների հետ՝ ներկայացնելով համագործակցության պայմաններն ու առավելությունները։
  • Համակարգել համագործակցության պայմանների համաձայնեցումը և աշխատավարձային նախագծերի գործարկումը՝ համապատասխան ստորաբաժանումների մասնակցությամբ։
  • Զարգացնել գործող գործընկերների հետ հարաբերությունները՝ ապահովելով համագործակցության շարունակականությունը և առաջացող խնդիրների ժամանակին լուծումը։
  • Համակարգել գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների ներգրավման, խորհրդատվության և սպասարկման գործընթացները։
  • Սահմանել թիմի և աշխատակիցների գործունեության թիրախային ցուցանիշները, վերահսկել դրանց կատարումը և նախաձեռնել արդյունքների բարելավման միջոցառումներ։
  • Վերլուծել աշխատավարձային համագործակցությունների պորտֆելի աճը, ակտիվությունը և արդյունավետությունը՝ ղեկավարությանը ներկայացնելով հաշվետվություններ ու առաջարկություններ։
  • Ուսումնասիրել շուկան և մրցակիցների առաջարկները՝ նախաձեռնելով համագործակցության պայմանների, ծառայությունների և գործընթացների բարելավումներ։
  • Վերահսկել թիմի գործունեության համապատասխանությունը ներքին ընթացակարգերին և կիրառելի պահանջներին՝ ապահովելով նաև հաճախորդների տվյալների գաղտնիությունը։

Requirements

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բիզնեսի կառավարման, կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ վաճառքի, բիզնեսի զարգացման, գործընկերային հարաբերությունների կառավարման կամ բանկային ծառայությունների ոլորտում,
  • MS office, ՀԾ բանկ ծրագրի իմացություն,
  • Հայերեն՝ գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Թիմի կառավարման հմտություններ,
  • Բիզնեսի զարգացման և վաճառքի հմտություններ,
  • Բանակցությունների վարման հմտություններ,
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
  • Ռազմավարական և համակարգային մտածողություն,
  • Նախաձեռնողականություն և արդյունքներին միտվածություն,
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն,
  • Կազմակերպվածություն, ճկունություն և ժամանակի արդյունավետ կառավարում,
  • Թիմային աշխատանքի և միջանձնային հարաբերությունների կառուցման կարողություն,
  • Գործարար էթիկայի և գաղտնիության պահպանման բարձր մակարդակ: