Մասնագետ, Վաճառքների համակարգման բաժին
About the company
Կոնվերս բանկը փնտրում է մասնագետ, ով կապահովի նոր գործատու կազմակերպությունների ներգրավումը, գործող գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը, աշխատավարձային նախագծերի գործարկումը, բանկային պրոդուկտների ներկայացումն ու հաճախորդների խորհրդատվությունը՝ սահմանված թիրախային ցուցանիշների կատարման և համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով։
Your tasks
- Բացահայտել և ներգրավել նոր գործատու կազմակերպությունների՝ աշխատավարձային համագործակցությունների շրջանակն ընդլայնելու նպատակով։
- Հաստատել կապեր կազմակերպությունների պատասխանատուների հետ, կազմակերպել հանդիպումներ և ներկայացնել համագործակցության առաջարկներն ու առավելությունները։
- Վարել բանակցություններ համագործակցության պայմանների շուրջ՝ հաստատված պայմանների և վերապահված լիազորությունների շրջանակում։
- Հավաքագրել և ստուգել համագործակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը։
- Համագործակցել համապատասխան ստորաբաժանումների հետ՝ աշխատավարձային նախագծերի գործարկումն ու ընթացիկ սպասարկումն ապահովելու նպատակով։
- Կազմակերպել գործընկեր կազմակերպությունների աշխատակիցների խորհրդատվությունը, ներկայացնել առաջարկվող ծառայությունները և աջակցել դրանցից օգտվելու գործընթացին։
- Պահպանել և զարգացնել գործող գործընկերների հետ հարաբերությունները, բացահայտել նրանց կարիքները և աջակցել առաջացող հարցերի լուծմանը։
- Ժամանակին և ճշգրիտ գրանցել գործընկերների, բանակցությունների ու համագործակցության ընթացքի վերաբերյալ տվյալները և պատրաստել պահանջվող հաշվետվությունները։
- Ապահովել սահմանված անհատական թիրախային ցուցանիշների կատարումը և ներկայացնել առաջարկություններ համագործակցությունների զարգացման ու գործընթացների բարելավման վերաբերյալ։
- Իրականացնել Բանկի պրոդուկտների տեսացուցադրում համագործակցող կազմակերպությունների աշխատակիցների համար։
Requirements
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Ցանկալի է առնվազն 1–2 տարվա աշխատանքային փորձ բանկային ծառայությունների, վաճառքի, հաճախորդների սպասարկման կամ բիզնեսի զարգացման ոլորտում,
- Կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելու, բանակցություններ վարելու կամ բանկային պրոդուկտներ ներկայացնելու փորձը կհամարվի առավելություն,
- MS Office, ՀԾ-բանկ ծրագրի իմացություն,
- Վաճառքի և հաճախորդների ներգրավման հմտություններ,
- Թիմային աշխատանքի և համագործակցության հմտություններ,
- Բանակցությունների վարման հմտություններ,
- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն,
- Կազմակերպվածություն և ժամանակի արդյունավետ կառավարում,
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն: