Վարչության պետ, Պրեմիում հաճախորդների սպասարկման վարչություն
Կոնվերս բանկը փնտրում է պրեմիում հաճախորդների սպասարկման վարչության պետ, ով կապահովի պրեմիում հաճախորդների բարձրակարգ, անհատականացված և արդյունավետ սպասարկումը՝ նպաստելով հաճախորդների գոհունակության, հավատարմության և երկարաժամկետ համագործակցության ամրապնդմանը։
- Մշակել և իրականացնել պրեմիում հաճախորդների ներգրավման, պահպանման և սեգմենտի զարգացման նախաձեռնություններ՝ ներառյալ սակագնային քաղաքականության և սպասարկման մոդելի կատարելագործումը։
- Նախաձեռնել և համակարգել պրեմիում սեգմենտի վաճառքների աճին, հաճախորդների ակտիվության և ծառայությունների օգտագործման ընդլայնմանը միտված ծրագրերը։
- Կազմակերպել թիմի աշխատանքը, սահմանել առաջնահերթությունները և ապահովել առաջադրանքների ու սահմանված արդյունքային ցուցանիշների կատարումը։
- Կառավարել թիմի աշխատանքային գործընթացները, զարգացնել աշխատակիցների մասնագիտական կարողությունները և բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը։
- Ապահովել պրեմիում հաճախորդների սպասարկման բարձր որակը, բողոքների և հետադարձ կապի ժամանակին արձագանքումը և դրանց հիման վրա բարելավումների իրականացումը։
- Կառավարել պրեմիում հաճախորդների լոյալության և պահպանման նախաձեռնությունները, գնահատել հաճախորդների բավարարվածությունն ու ներգրավվածությունը և իրականացնել դրանց բարձրացմանն ուղղված միջոցառումներ։
- Կազմակերպել պրեմիում հաճախորդների հետ հաղորդակցությունները՝ ապահովելով անհատականացված, հետևողական և ժամանակին տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների զարգացումը։
- Վերլուծել գործող և պոտենցիալ պրեմիում հաճախորդների բազան, բացահայտել աճի հնարավորությունները և նախաձեռնել թիրախային ներգրավման ու ակտիվացման ծրագրեր։
- Համագործակցել Բանկի այլ ստորաբաժանումների հետ՝ ապահովելով պրեմիում հաճախորդների գործարքների ամբողջական, ժամանակին և որակյալ իրականացումը։
- Կազմակերպել պրեմիում հաճախորդների հետ հանդիպումները, զարգացնել գործընկերային կապերը և ընդլայնել համագործակցության հնարավորությունները։
- Իրականացնել վարչության իրավասությանը վերաբերող այլ գործառույթներ՝ ներառյալ անհատական մենեջերների գործարքների հաստատումը, անհրաժեշտ համաձայնեցումների ապահովումը և անմիջական ղեկավարի հանձնարարականների կատարումը։
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ հարակից ոլորտներում),
- Առնվազն 4-5 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում՝ մասնավորապես ղեկավար պաշտոնում
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- MS office, ՀԾ-բանկ ծրագրերի իմացություն,
- Պրեմիում կամ VIP հաճախորդների սպասարկման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հաճախորդակենտրոն մտածելակերպ,
- Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
- Վերլուծական և խնդիրների լուծման կարողություններ,
- Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Նախաձեռնողականություն և ճկունություն,
- Թիմային աշխատանքի կարողություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարում,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։