Supervisor/Financial Supervision and Licensing Directorate/Corporate Finance Division
Մենք փնտում ենք Վերահսկող, ով պատասխանատու կլինի Ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում` ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (ՆԾՄԱ), կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (ԿԱԾՄԱ)) լիցենզավորման և գրանցման, նշանակալից մասնակցության նախնական համաձայնության տրամադրման, ղեկավարների գրանցման և դրանց հետ կապված այլ աշխատանքների իրականացման համար։
Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (ՆԾՄԱ) և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (ԿԱԾՄԱ), լիցենզավորման և գրանցման հետ կապված աշխատանքներ
Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության նախնական համաձայնության տրամադրման գործընթացի հետ կապված աշխատանքներ
Իրականացնել գործող ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունների գրանցման աշխատանքներ
Իրականացնել ազդագրերի, այդ թվում՝ առևտրի ազդագրերի, գրանցման աշխատանքներ
Իրականացնել ներդրումային ֆոնդերի կանոնների գրանցման աշխատանքներ
Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների լիցենզավորման և գրանցման ոլորտում օրենսդրության և ներքին իրավական ակտերի մշակման ու կատարելագործման աշխատանքներին
Իրականացնել հաշվետու թողարկողների թափանցիկության պահանջներին համապատասխանության ապահովման աշխատանքներ
Արձանագրել գործող և մասնագետի կողմից սպասարկվող ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումները և իրականացնել համապատասխան միջոցառումներ
Իրականացնել պաշտոնի նպատակից բխող այլ աշխատանքներ
Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում։
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ հարակից ոլորտում։
Ֆինանսական ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրության ընդհանուր իմացություն՝ օրենքներ, կանոնակարգեր, կարգեր, ուղեցույցներ և այլն։
Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տեսական և կիրառական գիտելիքներ։
«Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենսդրության իմացություն։
Ֆինանսների, ներդրումների և հաշվապահական հաշվառման վերաբերյալ գիտելիքներ։
Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
Որպես առավելություն կդիտվի․
CFA (Chartered Financial Analyst),CIIA (Certified International Investment Analyst),CAMS (Certified Anti-Money Laundering Specialist),ICA Certificate in Compliance,CCE (Certified Cryptocurrency Expert) կամ CCCS (Certified Crypto Compliance Specialist) ոլորտին առնչվող այլ մասնագիտական որակավորումներ։
Ինչպես նաև․
Վերլուծական մտածողություն և տեղեկատվությունը համակարգելու կարողություն
Բարձր զարգացած հաղորդակցման հմտություններ
Խորհրդատվական հմտություններ
Աշխատանքի անհրաժեշտ ծավալն արդյունավետ և ժամանակին ապահովելու կարողություն
Թիմում աշխատելու և արդյունավետ համագործակցելու ունակություն
Նախաձեռնողականություն
Ճկունություն և փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19, 51-14) Անձնակազմի և մշակույթի տնօրինություն