Legal Counsel/Legal Department/Financial Supervision Legal Support Division

CENTRAL BANK OF ARMENIAYerevanstaffamveröffentlicht 04.09.2026
Diese Stelle ist nicht mehr ausgeschrieben
Die Quelle hat die Anzeige entfernt — eine Bewerbung über den ursprünglichen Link ist nicht mehr möglich.

Մենք փնտրում ենք իրավախորհրդատու, ով պատասխանատու կլինի ֆինանսական համակարգի մասնակիցների լիցենզավորման, վերահսկողության իրականացման, անվճարունակության (սնանկության) և լուծարման հետ կապված ՀՀ կենտրոնական բանկի գործառույթների իրավական սպասարկման համար: Ինչպես նաև կներկայացնի և կպաշտպանի ՀՀ կենտրոնական բանկի շահերը դատարաններում՝ կապված վերահսկողական գործառույթների հետ և կտրամադրի իրավաբանական խորհրդատվություն:

Կազմել արձանագրություններ՝ ԿԲ կողմից վերահսկվող սուբյեկտների (այդ թվում՝ ֆինանսական խմբերի) կատարած խախտումների վերաբերյալ, ապահովել այդ սուբյեկտների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցների վարույթն ամբողջությամբ:

Պաշտպանել ՀՀ կենտրոնական բանկի շահերը դատարաններում և այլ մարմիններում՝ կապված ֆինանսական համակարգի մասնակիցների գործունեության լիցենզավորման և վերահսկողության ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող լիազորությունների հետ:

Իրականացնել իրավական սպասարկում՝ կապված ֆինանսական համակարգի մասնակիցների (այդ թվում՝ ֆինանսական խմբերի) գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման, անվճարունակության (սնանկության) և լուծարման հետ:

Իրականացնել  կենսաթոշակային համակարգի հետ կապված Կենտրոնական բանկի գործառույթների իրավական սպասարկում: Մշակել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծեր:

Մասնակցել ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող անձանց մոտ իրականացվող ստուգումներին:

Կազմել և ներկայացնել հայցադիմումներ, առարկություններ, վճռաբեկ բողոքներ:

Բարձրագույն իրավաբանական կրթություն

Առնչվող ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ

Կորպորատիվ իրավունքի (խորացված) իմացություն

Ֆինանսական համակարգի օրենսդրության (խորացված) իմացություն

Քաղաքացիական իրավունքի (խորացված) իմացություն

Քաղաքացիական դատավարության (խորացված) իմացություն

Իրավաբանական ծրագրերի տիրապետում

Հայերենի, անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացություն

Ինչպես նաև

Վերլուծելու ունակություն

Թիմում աշխատելու հմտություն

Հաղորդակցվելու կարողություն

Բանակցելու ունակություն

Խորհրդատվական հմտություններ

Ճկունություն

Նախաձեռնողականություն

Ստեղծագործական մտածելակերպ

Ֆիդուցիար պարտականության գիտակցում

Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:

Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592

5119, 5114

Անձնակազմի և կորպորատիվ մշակույթի տնօրինություն