Receptionist

BreavisYerevanstaffamveröffentlicht 18.09.2026

Բրեվիս ընկերությունը փնտրում է ընդունարանի աշխատակցի, ով պատասխանատու է Ընդունարանի աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպելու, ընկերության այցելուներին դիմավորելու և ուղղորդելու, հեռախոսազանգերին պատասխանելու համար։ Նա աջակցում է ընկերության աշխատակիցներին, գլխավոր տնօրենին և ադմինիստրատիվ պատասխանատուին առօրյա աշխատանքների, հանդիպումների և այլ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև գրասենյակային և ադմինիստրատիվ հարցերի լուծման ընթացքում։   

Աշխատանքային պարտականություններ

Տրամադրել տեղեկություններ Ընկերության գործունեության, մատուցվող ծառայությունների և թափուր աշխատատեղերի վերաբերյալ։

Ընդունել և մշակել մուտքային հեռախոսազանգերը, պարզել դրանց բնույթը, տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ կամ փոխանցել համապատասխան մասնագետին։

Ճշտել գրասենյակի այցելուների այցի նպատակը, տրամադրել նրանց անհրաժեշտ տեղեկություններ, անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան բաժին։

Հաշվառել մուտքային և ելքային փաստաթղթերը,  կառավարել մուտքային և ելքային նամակները։

Գործնական հանդիպումների ժամանակ կազմակերպել հյուրասիրություն ընկերության գործընկերների և այցելուների համար։

Վերահսկել քարտանցագրային համակարգի և վերելակի աշխատանքը, առաջացած խնդիրների դեպքում ժամանակին տեղեկացնել պատասխանատու անձանց։

Աջակցել հավաքագրումների, թրեյնինգների և այլ ներքին միջոցառումների կազմակերպմանը (մասնակիցների գրանցում, անհրաժեշտ նյութերի նախապատրաստում, հյուրասիրություն և ընթացիկ ադմինիստրատիվ հարցերի լուծում)։

Հետևել գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների, խոհանոցային և այլ անհրաժեշտ նյութերի առկայությանը, ժամանակին տեղեկացնել դրանց համալրման անհրաժեշտության մասին։

Իրականացնել պաշտոնի շրջանակներում իրեն վերապահված այլ ադմինիստրատիվ և կազմակերպչական գործառույթներ, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ ողջամտորեն պահանջվել։

Անհրաժեշտ որակավորում

Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),

Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,

Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

MS Office փաթեթի (մասնավորապես՝ Word, Excel)  գերազանց իմացություն,

Միաժամանակ մի քանի գործառույթ իրականացնելու կարողություն,

Նախաձեռնողականություն և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,

Թիմում աշխատելու և տարբեր աշխատակիցների հետ արդյունավետորեն համագործակցելու հմտություններ։

Համապատասխան թեկնածուներին խնդրում ենք ինքնակենսագրականներն (CV) ուղարկել career@breavis.com էլ. հասցեով` «Առարկա» դաշտում նշելով «Ընդունարանի աշխատակից»:

Կազմակերպությունը շնորհակալ է բոլոր հետաքրքրված անձանց։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Ansprechpartner

Vom Arbeitgeber in der Anzeige genannt — für Fragen und deine Bewerbung.