Շինարարական ծավալների չափագրման ինժեներ

Berg ConstructionYerevanstaffamveröffentlicht 08.09.2026

Բերգ Քոնսթրաքշն ընկերությունը հրավիրում է աշխատանքի չափագրողի , ով պատասխանատու կլինի շինարարական աշխատանքների ծավալների չափագրման, կատարողական ակտերի կազմման և կատարված աշխատանքների ստուգման համար։

Կատարել շինարարական աշխատանքների չափագրում և ծավալների հաշվարկ

Կազմել և ստուգել կատարողական ակտեր

Համեմատել նախագծային և փաստացի կատարված աշխատանքների ծավալները

Աշխատել նախագծային գծագրերի և տեխնիկական փաստաթղթերի հետ

Կատարել կատարված աշխատանքների վերահսկողություն և հաշվետվությունների պատրաստում

Անհրաժեշտության դեպքում իրականացնել վերահաշվարկներ և ճշգրտումներ։

Աշխատել AutoCAD, Excel և այլ մասնագիտական ծրագրերով։

Պահպանել տեխնիկական փաստաթղթերի և չափագրման տվյալների արխիվը։

Մասնակցել օբյեկտների հանձնման և ընդունման գործընթացներին։

Համագործակցել նախագծողների, շինարարական խմբերի և տեխնիկական վերահսկողների հետ

Բարձրագույն կրթություն՝ շինարարության, ճարտարագիտության կամ հարակից ոլորտներում

Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ չափագրման  ոլորտում

 AutoCAD, ArchiCAD, Excel ծրագրերի իմացություն

Շինարարական նորմերի և չափագրման մեթոդաբանության իմացություն

Ուշադրություն մանրուքների նկատմամբ և պատասխանատվության բարձր զգացում

Վերջնաժամկետներ պահպանելու ունակություն

Տարածական պատկերացում

Մաթեմատիկական/ վերլուծական մտածելակերպ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6օրյա, 09։00-19։00։