Ավագ հաշվապահ
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ավագ հաշվապահի՝ ընկերության Ֆինանսական թիմին միանալու համար:
Քո մասին
Դու փորձառու, մանրուքներին միտված մասնագետ ես, ով փնտրում է զարգանալու, սովորելու և մասնագիտական աճ գրանցելու հնարավորություն:
Մասնակցել ընկերության հաշվապահական հաշվառման վարմանը և ապահովել հաշվապահական գործառնությունների իրականացումը՝ ՀՀ օրենսդրության, ընկերության հաշվառման քաղաքականության և Գլխավոր հաշվապահի ցուցումների համաձայն։
Իրականացնել հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի և այլ նյութական արժեքների հաշվառումը՝ ապահովելով տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։
Ապահովել հաշվապահական փաստաթղթերի (մուտքի և ելքի փաստաթղթեր, հաշիվ-ապրանքագրեր, պայմանագրեր և այլն) ճիշտ ձևակերպումը, ստուգումն ու հաշվառումը։
Իրականացնել աշխատավարձերի, հավելավճարների, պահումների, հարկերի, արձակուրդայինների և այլ վճարումների հաշվարկն ու հաշվառումը։
Մասնակցել հարկային հաշվետվությունների կազմման և սահմանված ժամկետներում ներկայացման գործընթացին։
Մասնակցել ամսական, եռամսյակային և տարեկան ֆինանսական հաշվետվությունների պատրաստմանը։
Ապահովել հաշվապահական ծրագրերում տվյալների ճիշտ և ժամանակին մուտքագրումը, ինչպես նաև վերահսկել հաշվառման տվյալների ճշգրտությունը։
Աջակցել Գլխավոր հաշվապահին հաշվապահական թիմի աշխատանքների համակարգման և ընթացիկ աշխատանքների կազմակերպման գործընթացում։
Իրականացնել արտադրության ծախսերի և արտադրանքի ինքնարժեքի հաշվարկը՝ ըստ սահմանված հաշվառման կարգի։
Մասնակցել ներքին և արտաքին աուդիտների նախապատրաստման աշխատանքներին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր։
Ապահովել հաշվապահական փաստաթղթերի պատշաճ պահպանումն ու արխիվացումը՝ համաձայն ընկերության ընթացակարգերի։
Մասնակցել հաշվապահական գործընթացների և ընթացակարգերի կատարելագործման աշխատանքներին, ինչպես նաև աջակցել օրենսդրական փոփոխությունների ներդրմանը հաշվապահական գործընթացներում։
Կատարել Գլխավոր հաշվապահի կողմից տրված այլ հանձնարարություններ՝ պաշտոնի գործառույթների շրջանակում։
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, հաշվապահության, ֆինանսների և հարակից այլ ոլորտներում,
1C, ՀԾ, E-Incvoicing ծրագրերի իմացություն,
MS Excel-ի իմացություն
Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
Սթրեսակայունություն և խնդիրներ լուծելու կարողություն,
Հարկային օրենսդության իմացություն
Հաղորդակցման գերազանց հմտություն,
Արագաշարժություն:
Առավելություններ
Դրական ու լուսավոր աշխատանքային միջավայրում աշխատելու հնարավորություն
Գեղեցիկ և կոկիկ աշխատանքային միջավայր՝ կանաչապատ այգու առկայությամբ
Անվճար ճաշային ընդմիջում
Ծննդյան օրվա համար հավելյալ հանգստյան օր
Նվեր-փաթեթ ընկերության կողմից՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Ընկերությունում գործում է կատարողականի գնահատման և աշխատավարձի վերանայման հստակ համակարգ
Տրանսպորտի առկայություն դեպի գրասենյակ և հակառակ ուղղությամբ /երթուղին գործում է 09:00-18:00 գրաֆիկի համար/
Աշխատանքային գրաֆիկը՝
Երկուշաբթի-ուրբաթ՝ 9:00-18:00, հնգօրյա