Վարչարարության մասնագետ

Atenk LtdYerevanstaffamveröffentlicht 22.10.2026

Your tasks

Ընկերությունը փնտրում է վարչարարության մասնագետ` փաստաթղթային գործի վարման, հավաքագրման և տրամադրման համար:

  1. Վարչական ակտերի բողոքարկում վերադասության կարգով
  2. Թույլտվությունների ստացում, դիմումների կազմում և ներկայացում, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում
  3. Վարչարարական գործընթացներում Ընկերության շահերի ներկայացում, բողոքների կազմում և ներկայացում, խախտումների արձանագրում
  4. Ստուգումների ժամանակ մասնակցության ապահովում, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և ներկայացում բոլոր շահագրգիռ ստորաբաժանումներին
  5. Դիմումների ներկայացում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պատասխանների ստացում և դրանց ուղղորդում ըստ նշանակության
  6. Ոգելից խմիչքների վաճառքի թույլտվությունների ստացում
  7. Արտաքին գովազդի տեղադրման թույլտվությունների ստացում
  8. Համատիրությունների հետ աշխատանք, համապատասխան թույլտվությունների ստացում
  9. Թեթև բարդության վարչական դատական գործերի վարում
  10. Այլ պարտականությունների կատարում՝ Տնօրենի և ԻԲՂ-ի հանձնարարությամբ

Requirements

  • Բարձրագույն կրթություն
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի գերազանց իմացություն
  • Արագ կողմնորոշվելու կարողություն
  • Սթրեսակայություն, ճգնաժամային իրավիճակների կառավարման կարողություն
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր խոսք)
  • Պատասխանատվության զգացում
  • Արագ սովորելու և նոր գիտելիքը համակարգված օգտագործելու կարողություն
  • MS office փաթեթի իմացություն (բազային գիտելիքներ)

Other

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00, հնգօրյա

Աշխատավայր՝ ընկերության վարչական գրասենյակ Հասցե՝ ք․ Երևան, Ավան վարչական շրջան, Բաբաջանյան 21/5