Salary calculation specialist

Atenk LtdYerevanstaffamveröffentlicht 13.10.2026

ԱԹԵՆՔ ընկերությունն աշխատանքի է հրավիրում աշխատավարձի հաշվարկման մասնագետի, ով պատասխանատու է ընկերության ամբողջ անձնակազմի աշխատավարձի հաշվարկման համար։

Աշխատանքի հիմնական պարտականություններն են․

Վարչական, իրացման և արտադրական անձնակազմի աշխատավարձի և դրա բաղադրիչների հաշվարկում և վճարում։

Ամենամյա արձակուրդների, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, վերջնահաշվարկների հաշվարկում և վճարում։

Աշխատաժամանակի հաշվարկման տեղեկագրի կազմում:

Ներքին և անհատական իրավական ակտերի (հրամանների) կազմում:

Եկամտային հարկի ամսական հաշվարկի/հաշվետվության կազմում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի, հարկային օրենսգրքի և հարակից օրենսդրական ակտերի պահանջների պահպանում։

Համագործակցություն ընկերության ՄՌԿ և այլ ստորաբաժանումների հետ։

Աշխատանքի համար պահանջվող հմտություններն են․

Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ այլ հարակից ոլորտներում։

Խոշոր կամ միջին ընկերություններում աշխատավարձի հաշվարկման ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ։

ՀՀ աշխատանքային և հարկային օրենսդրության լավ իմացություն։

ՀԾ-Հաշվապահ և Excel ծրագրերի լավ իմացություն։

Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր պատասխանատվություն։

Սահմանված ժամկետներում աշխատելու և տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու կարողություն։

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ 09։00-18։00, հնգօրյա

Աշխատավայր՝ ընկերության վարչական գրասենյակ

Հասցե՝ ք․ Երևան, Ավան վարչական շրջան, Բաբաջանյան 21/5