Կրտսեր իրավաբան

ASK-Consult LLCYerevanstaffamveröffentlicht 26.10.2026
Muss:Junior

About the company

ASK-Consult LLC-ն իրավաբանական, հաշվապահական և ֆինանսական խորհրդատվական ընկերություն է, որը տրամադրում է համապարփակ ծառայություններ տեղական և միջազգային հաճախորդներին՝ աջակցելով բիզնեսների ստեղծմանը, զարգացմանը և իրավական համապատասխանության ապահովմանը։

Your tasks

Ընկերության շարունակական զարգացման շրջանակում մենք փնտրում ենք մոտիվացված և պատասխանատու Կրտսեր իրավաբանի (Junior Lawyer), ով կմիանա մեր թիմին և հնարավորություն կունենա աշխատել բազմաբնույթ իրավական նախագծերի վրա՝ ստանալով գործնական փորձ և մասնագիտական աճի լայն հնարավորություններ։

Իրավական փաստաթղթերի և պայմանագրերի նախագծերի (draft) պատրաստում

  • Ընկերությունների հիմնադրման, փոփոխությունների և լուծարման գործընթացների աջակցություն
  • Իրավական հետազոտությունների և օրենսդրական վերլուծությունների իրականացում
  • Կորպորատիվ փաստաթղթերի պատրաստում և թարմացում
  • Պետական մարմինների հետ իրավական գործընթացների իրականացում (գրանցումներ, գրություններ, դիմումներ, թույլտվություններ և այլն)
  • ՀՀ օրենսդրական փոփոխությունների մշտադիտարկում
  • Ավագ իրավաբանների աջակցություն ընթացիկ նախագծերի և գործարքների շրջանակում
  • Իրավական փաստաթղթերի արխիվացման և կազմակերպման աշխատանքների իրականացում

Requirements

Այս պաշտոնը հարմար է այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են զարգանալ կորպորատիվ իրավունքի և բիզնես խորհրդատվության ոլորտներում՝ աշխատելով փորձառու մասնագետների հետ և ներգրավվելով իրական նախագծերում։

Իրավագիտության ոլորտում բարձրագույն կրթություն

  • ՀՀ քաղաքացիական օրենսդրության հիմնական իմացություն
  • Իրավական վերլուծության և հետազոտության հմտություններ
  • Իրավական փաստաթղթերի կազմման լավ ունակություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Սովորելու և մասնագիտական զարգանալու բարձր մոտիվացիա
  • Պատասխանատվության զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
  • Ժամանակի կառավարման և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու պատասխանատու մոտեցում

Առավելություն կլինի

  • Փաստաբանական դպրոցի ուսանող լինելը
  • Իրավաբանական ընկերությունում կամ խորհրդատվական ոլորտում փորձը
  • Իրավական անգլերենի իմացությունը

What we offer

  • Ամբողջական դրույք
  • Մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Աշխատանք փորձառու և աջակցող թիմում
  • Գործնական փորձ տարբեր ոլորտների նախագծերում
  • Վերապատրաստումների և մասնագիտական զարգացման հնարավորություն